Թուրքիայի խորհրդարանում միակ քրիստոնյա պատգամավորը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լուրեր

08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Բոլորը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միակ քրիստոնյա պատգամավորը՝ Մարդինից Ջորջ Ասլանը (ծագումով ասորի) քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունից, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա խորհրդարանում Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցի կապակցությամբ ելույթ է ունեցել՝ ասելով, որ «հարգանքով է հիշում այդ իրադարձությունների ժամանակ իրենց կյանքը կորցրած հայերին, սիրիացիներին և մյուս բոլոր ժողովուրդներին»։

Ասլանը նշել է, որ «հարց ունի խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների խմբերին»։

«Պարո՛ն նախագահ, հարգելի՛ պատգամավորներ։ Այսօր լրանում է 1915 թվականի ապրիլի 24-ի իրադարձությունների 110-րդ տարելիցը, որոնք մութ հետք են թողել Թուրքիայի պատմության մեջ։ Ես հարգանքով եմ հիշում հայերին, ասորիներին և բոլոր մյուս ազգերին, որոնք զոհվեցին այս իրադարձությունների ժամանակ։ 1915 թվականին Թուրքիայի բնակչությունը կազմում էր 13 միլիոն, որից 3 միլիոնը քրիստոնյաներ էին։ Այսօր Թուրքիայի բնակչությունը կազմում է 86 միլիոն, իսկ քրիստոնյաների թիվը 50 հազար է։ Հիմա հարց ունեմ խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցություններին, ինչո՞ւ է այսօր Թուրքիայի բնակչությունը 86 միլիոն, իսկ քրիստոնյաների թիվը՝ 50 հազար։ Ժողովրդավարությունը կարող է գալ Թուրքիա միայն այս հարցին ձեր տված պատասխանով, հակառակ դեպքում՝ ժողովրդավարությունն այս երկիր չի գա»,- ասել է Ասլանը։

«Արդարություն ու զարգացում» կուսակցության Քոնիայի պատգամավոր, «Տրաբզոնսպոր» ակումբի նախկին ֆուտբոլիստ Ունալ Քարամանն արձագանքել է․ «Հարցրեք պատմաբաններին, պատմաբաններին»։

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Ասլանի բարձրախոսն անջատվել է։

Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կենտրոնական գործադիր կոմիտեն գրավոր հայտարարություն էր հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի