Պուտինը հրաժարվել է Բաշար Ասադին արտահանձնել Սիրիային

Լուրեր

11.12.2025 | 21:00
Եվրոպայի ճամփաներով․ փախստականների փորձառություններն ու մարտահրավերները
11.12.2025 | 20:42
Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Զախարովա
11.12.2025 | 20:42
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարային կազմը «Լեգիայի» դեմ խաղում
11.12.2025 | 20:30
«Հարսնաքար»-ը, Գասպարյանի առանձնատունը, Միքայելյանի տնակը․ Սևանի ափի որ գույքերը կքանդի պետությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.12.2025 | 20:28
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև. Օվերչուկ
11.12.2025 | 20:24
Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում զորքեր ուղարկել Գազա` խաղաղության հասնելու համար. Ֆիդան
11.12.2025 | 20:16
Գորիսի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է․ ՃԴ
11.12.2025 | 20:00
Սյունիքի՝ կոմունիկացիոն հաբ լինելը ԱՄՆ-ն և ՌԴ-ն կքննարկեն․ նոր զարգացում կլինի Ուկրաինայում լուծմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 19:45
Ավելի քիչ փող՝ գիտության զարգացմանը. ինչու է կրճատվում ոլորտի ֆինանսավորումը. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.12.2025 | 19:44
Լևոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին ու նվաճեց Freestyle Chess Grand Slam Final-ի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 19:42
Որևէ պայթուցիկ իր չի հայտնաբերվել․ ՆԳՆ ոստիկանությունից հերքում են
11.12.2025 | 19:35
Փաշինյանը ողջունել է Հայաստանի համար բեռների տարանցումն ապաշրջափակելու՝ Ալիևի որոշումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.12.2025 | 19:32
Ընդունել եմ Բելգիայի, Նիդերլանդների և Լուքսեմբուրգի ԱԳՆ-ների քաղաքական տնօրեններին․ ԱԽ քարտուղար
11.12.2025 | 19:12
Թրամփը մեկնարկել է ներգաղթի «Ոսկե քարտ» ծրագիրը, որը թույլ է տալիս օտարերկրացիներին այն գնել 1 միլիոն դոլարով
11.12.2025 | 19:06
Երևանի ամանորյա միջոցառումներով պայմանավորված՝ մի քանի օրով ճանապարհահատվածի երթևեկությունը կդադարեցվի․ քաղաքապետարան
Բոլորը

Ռուսաստանը մերժել է Սիրիայի նոր կառավարության խնդրանքը՝ արտահանձնել Ռուսաստան փախած տապալված նախագահ Բաշար Ասադին։ Այս խնդրանքը Ռուսաստանի իշխանություններին փոխանցվել է հունվարին, The New York Times-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի ժամանակավոր նախագահ, «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) ջիհադիստական ​​խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ հրապարակման՝ չնայած մերժմանը՝ Սիրիայի նոր վարչակազմը մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ և սիրիական իշխանությունները, կարծես, բաց են Կրեմլի հետ բանակցությունների համար։

«Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է։ Սիրիայի զենքն ամբողջությամբ ռուսական է։ Եվ կան բազմաթիվ համաձայնագրեր սննդի և էներգիայի մատակարարման վերաբերյալ, որոնց վրա Սիրիան հույսը դրել է տարիներ շարունակ»,- ասել է ալ-Շարաան՝ ընդգծելով, որ իր կառավարությունը «հաշվի է առնում սիրիական այս շահերը»։

Լրատվամիջոցը նշում է, որ Սիրիայում տեղի ունեցող ավերիչ քաղաքացիական պատերազմի ընթացքում Մոսկվան ինքնաթիռներ, նավեր, զորքեր և ռազմական խորհրդատուների է ուղարկել երկիր՝ Ասադի ռեժիմին աջակցելու համար։

«Մինչ այժմ մենք այլ երկրներից որևէ առաջարկ չենք ստացել սիրիական զենքը փոխարինելու մասին, որը հիմնականում արտադրվում է Ռուսաստանում»,- հավելել է ալ-Շարաան՝ ենթադրելով, որ իր երկիրը կարող է կրկին Ռուսաստանի աջակցության կարիքը ունենալ։

Հունվարի 29-ին սիրիական SANA լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Սիրիայի նոր իշխանությունները Դամասկոսում ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ հայտարարել են, որ «սիրիացի ժողովրդի հետ վստահության վերականգնման գործում Ռուսաստանի դերի հույս ունեն՝ այնպիսի կոնկրետ միջոցառումների միջոցով, ինչպիսիք են փոխհատուցումը, վերակառուցումը և վերականգնումը»։ Սիրիա էր մեկնել Ռուսաստանի պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի և ՌԴ նախագահի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի գլխավորությամբ։ Դա Ասադի տապալումից հետո ռուս պաշտոնյաների առաջին պաշտոնական այցն էր։

Դամասկոսը պատրաստ է Ռուսաստանին հնարավորություն տալ պահպանել իր ռազմաբազաները Միջերկրական ծովի ափին՝ Տարտուսում և Խմեյմիմում, եթե ձեռք բերվի համաձայնագիր, որը կծառայի սիրիական շահերին։ Այս մասին էլ փետրվարի 6-ին The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել էր Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան։ Նա ասել էր, որ Ռուսաստանի վերաբերմունքը Սիրիայի նոր իշխանությունների նկատմամբ «զգալիորեն բարելավվել է» Ասադի տապալումից հետո։

Միաժամանակ, փետրվարի 12-ին Կրեմլը հաղորդել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ահմեդ ալ-Շարաայի հետ, որի ընթացքում նրանք «կարծիքների էական փոխանակում են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ»։ Ըստ տեղեկությունների՝ Պուտինն «աջակցություն է հայտնել Սիրիայի պետության միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը» և հայտարարել Մոսկվայի պատրաստակամության մասին՝ «օգնելու բարելավել» երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Երկու օր անց Դամասկոսի օդանավակայանում վայրէջք էր կատարել հարյուր միլիարդավոր սիրիական ֆունտ տեղափոխող ինքնաթիռ։ Ըստ Reuters-ի՝ այն եկել էր Ռուսաստանից, որն Ասադի օրոք փող էր տպում Սիրիայի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի