ՌԴ-ում միշտ եղբայրական հայ ժողովրդի վիշտն ընկալել են որպես իրենցը․ Զախարովան՝ Հայոց ցեղասպանության մասին

Լուրեր

17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
Բոլորը

Ապրիլի 24-ը 110-րդ տարելիցն է 20-րդ դարի առաջին կեսի ողբերգական իրադարձություններից մեկի՝ Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության։ Այս մասին ամենաշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանում միշտ եղբայրական հայ ժողովրդի վիշտն ընկալել են որպես իրենցը։ Պատմական վկայությունների համաձայն՝ 1915 թվականին Կովկասյան բանակը, Նիկոլայ 2-րդի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը, փրկել է առնվազն 350,000 հայերի։ Մոսկվայի դիրքորոշումն այդ իրադարձությունների մասին լավ հայտնի է, այն հետևողական է։ Ռուսական դիվանագիտության՝ նրա ղեկավար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ՝ միջազգային հանրության առաջադեմ անդամները կատարվածը որակեցին որպես մարդկության դեմ հանցագործություն»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ժամանակակից Ռուսաստանն աշխարհի առաջին երկրներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասսպանությունը։ ՌԴ  Պետդուման 1995 և 2005 թվականներին ընդունել է հայտարարություն՝ դատապարտելով Հայոց ցեղասպնությունը։ 2015 թվականին էլ Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է  զոհերի հիշատակի արարողությանը։

Ըստ Զախարովայի՝ ՌԴ մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայում, մի շարք հիշատակի միջոցառումներ են  անցկացվում, որոնց մասնակցում են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի