Լոռու մարզի՝ Նոր Խաչակապ և Տավուշի մարզի Հովք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Ապրիլի 25-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրում անցկացվելու են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Նույն օրը ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում է անցկացվելու նույն թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։