Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Խոզնավարը գնդակոծելու՝ ՀՀ ՊՆ հայտարարությանը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել  է ՀՀ ՊՆ հայտարարությանը Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։

Բաքուն հայտարարել է, թե ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկատվությունը, թե ապրիլի 23-ին, ժամը 22:20-ի սահմաններում, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, «ևս մեկ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»։

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և օբյեկտների վրա։ Հակառակ կողմը փորձում է թաքցնել իր սադրանքները՝ տարածելով միտումնավոր ապատեղեկատվություն և կեղծ տեղեկատվություն, ինչպես նաև ձևավորելով կեղծ կարծիք միջազգային հանրության մոտ», – ասվում է հայտարարության մեջ»,- նշում է Ադրբեջանի ՊՆ-ն՝ առանց ապացույցներ ներկայացնելու։Ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ ՀՀ ՊՆ-ն  Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Խոզնավարի բնակելի տան գնդակոծման լուսանկարներ էր հրապարակել։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված էր ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Վերջին շրջանում ադրբեջանական կողմի կրակոցները Խոզնավարի ուղղությամբ պարբերական բնույթ են կրում։  Դրանց անդրադարձել էր նաև ՀՀ-ում Եմ դիտորդական առաքելությունը։

«Խոզնավարում EUMA-ն նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները, հնարավոր է՝ դրանք արձակվել են տարածքում գտնվող Ադրբեջանի  դիրքից»,- արձանագրել էր առաքելությունը ապրիլի 22-ին տարածած հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյանի