Ճանաչել և հռչակել Դավիթ Սանասարյանի անմեղությունը. պաշտպանը ճառ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործն ավելի քան 6 տարի քննվելուց հետո արդեն մոտենում է ավարտին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր նիստում կողմերը հանդես եկան ճառերով։
Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանն իր ճառում դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ գործով անցնող վկաների ցուցմունքներում և գործով ուսումնասիրված նյութերում ապացուցվում է Սանասարյանի անմեղությունը.

«Դավիթ Սանասարյանն իր լիազորությունների շրջանակներում որևէ օրենքից դուրս քայլ չի կատարել, պետությանը որևէ վնաս չի պատճառվել, նա գործել է բարեխիղճ։ Գուցե, Դավիթ Սանասարյանն ինչ-որ փուլում խաբվել է և նրա ազնիվ մղումներն օգտագործվել են ենթակաների երկակի շահին ուղղված գործընթացներում։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները չեն հիմնավորել նրա մեղավորությունը, ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը դատարանին միջնորդում ենք ճանաչել և հռչակել Դավիթ Սանասարյանի անմեղությունը՝ անպարտ ճանաչելով նրան մեղսագրվող մեղադրանքում»,- պաշտպանական ճառում նշեց Սարդարյանը։

Ավելի վաղ մեղադրական ճառով հանդես էր եկել դատախազ Գևորգ Սարգսյանը։ Նա միջնորդել էր դատարանին մեղավոր ճանաչել Սանասարյանին, սակայն հաշվի առնելով գործով անցած վաղեմության ժամկետը, ազատել քրեական պատասխանատվությունից։

Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 27-ին, որտեղ ճառով հանդես կգա Սանասարյանը։ Ըստ ամենայնի՝ դա կլինի գործով վերջին նիստը. ճառից հետո կողմերը հանդես կգա ռեպլիկներով, ապա կհնչի վերջին խոսքը, և դատարանը կգնա խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու։

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածի հատկանիշներով: Ըստ Ազգային անվտանգության ծառայության` Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաները չարաշահել էին իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերների համար խոչընդոտներ ստեղծելով: Մասնավորապես, հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացում կատարել են գործողություններ, որոնցով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։