Երևանում գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

Լուրեր

15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:33
Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. Բետելի հետ նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15.12.2025 | 20:27
2015-ին շուռ եկած տոնածառը վերադարձել է Գյումրիի հրապարակ․ 24 մլն դրամ՝ վերանորոգման ու ձևավորման համար
15.12.2025 | 20:25
Սենց ո՞ւր ենք ուզում հասնենք, աստղաբաշխական թվեր են. Yandex-ի վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:12
Գյանջայում ընթանում է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատավարությունը
15.12.2025 | 20:00
«Նոա»-ն` պատմական նվաճման շեմին․ ինչ սպասել հաջորդ խաղերում․ զրույց Էդուարդ Քալանթարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 19:50
89 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար
Բոլորը

Վարչական դատարանը 2025 թվականի ապրիլի 14-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի՝ «Հր․ Ներսիսյան փողոցի Հ.3 հասցեում գտնվող Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի («Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի) զբաղեցրած 6 հազար 577 քմ մակերեսով հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին» 2007 թվականի ապրիլի 3-ի թիվ 672-Ա որոշման երկրորդ կետն ու վերացնել հետևանքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի 2003 թվականի ապրիլի 22-ի N 849-Ա որոշմամբ, Երևանի թիվ 2 գիշերօթիկ դպրոցը վերանվանվել է «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի, իսկ Քաղաքապետի՝ 2007 թվականի սեպտեմբերի 26-ի N 3404 որոշմամբ, վերակազմավորվել է Երևանի թիվ 30 հանրակրթական դպրոցի։ Հետագայում, Կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշմամբ, Երևանի թիվ 30 հանրակրթական դպրոցը վերակազմավորվել է Երևանի թիվ 30 ավագ դպրոցի, իսկ Կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 865-Ն որոշմամբ, վերակազմակերպվել է և միացել Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանին՝ որպես ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոց:

Գլխավոր դատախազության հայցադիմումի համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից 2007 թվականի ապրիլի 3-ի՝ «Հր. Ներսիսյան փողոցի Հ.3 հասցեում գտնվող Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի զբաղեցրած 6 հազար 577 քմ մակերեսով հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին» թիվ 672-Ա որոշումը կայացվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ:

Մասնավորապես՝ վերոնշյալ օրենքի համաձայն, միայն հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից պետական կազմակերպությանն ամրացված գույքը: Տվյալ դեպքում՝ «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնադիրը հանդիսացել է Կառավարությունը, սակայն լիազորությունն իրացվել է Երևանի քաղաքապետի կողմից՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ վերջինս լիազորված է եղել կատարելու միայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները: