Էստոնիան նախատեսում է ռազմաբազա ստեղծել Ռուսաստանի հետ սահմանին

Լուրեր

17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
Բոլորը

Էստոնիան մտադիր է ռազմաբազա ստեղծել Ռուսաստանի հետ սահմանակից Նարվա քաղաքում, հայտարարել է Էստոնիայի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վահուր Կարուսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ հղում անելով ERR հեռարձակող ընկերությանը։

«Նախատեսվում է Նարվայում մշտական հիմունքներով տեղակայել զորամիավորումներ, նորմալացնել զինծառայողների ամենօրյա ներկայությունը քաղաքում», – ասել է նա։ Նա նաև հավելել է, որ ռազմաբազայում տարբեր զորամիավորումների հերթափոխ է նախատեսվում։

Նախատեսվում է տեղակայել մոտ 200-250 զինվորական։ Լինելու են ինչպես գործող զինծառայողներ, այնպես էլ՝ զորակոչիկներ և պահեստազորայիններ։ «Եթե ուսումնական ցիկլը թույլ է տալիս, Նարվա մեկնող զորամիավորումը կարող է իր հետ պահեստազորայիններ վերցնել՝ համատեղ մարտական հերթապահություն իրականացնելու համար», -հավելել է գեներալը։

Տարվա սկզբին Էստոնիայի իշխանությունները հայտարարել են, որ 30,5 միլիոն եվրո կհատկացնեն Ռուսաստանի հետ սահմանի ամրապնդման և դիտարկման հնարավորությունների ընդլայնման նպատակով։

Այս գումարից 12,5 միլիոնը կուղղվի անօդաչու թռչող սարքերի ստեղծմանը, իսկ 18 միլիոնը՝ ռազմական ենթակառուցվածքների կառուցմանը։ Նախատեսվում է, որ պաշտպանական շղթան կներառի մոտ 600 բունկեր, առաջին հենակետը՝ բաղկացած 14 բունկերներից, պետք է պատրաստ լինի մինչև աշուն։