Ուկրաինան և Ռուսաստանը պետք է տարածքային զիջումների գնան, հակառակ դեպքում՝ Վաշինգտոնը դուրս կգա բանակցային գործընթացից. ԱՄՆ փոխնախագահ

Լուրեր

08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
Բոլորը

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ հստակ առաջարկ է ներկայացրել» Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղ համաձայնության ուղիների վերաբերյալ՝ հավելելով, որ «ժամանակն է ասել «այո», հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ը դուրս կգա այս գործընթացից», հայտնում է BBC-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

Վենսը լրագրողների հետ զրույցում ասել է, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը պետք է հրաժարվեն որոշ տարածքներից, որոնց նկատմամբ հավակնություններ ունեն։

«Պետք է որոշ տարածքային փոխանակումներ տեղի ունենան»,- նշել է ամերիկացի պաշտոնյան՝ հավելելով՝ պարտադիր չէ, որ սահմանը համընկնի ներկայիս ճակատային գծին։

Նկատենք, որ ավելի վաղ գործակալության աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը բռնակցված Ղրիմի նկատմամբ և մեղմացնել պատժամիջոցները՝ հնարավոր խաղաղ համաձայնության շրջանակում։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի ճանաչի Ղրիմի ռուսական օկուպացիան։