ՔՊ-ի բերած նախագծի քվեարկությունը տապալվեց

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակն ավելացնելու վերաբերյալ նախագիծ։ Ի սկզբանե այն նիստի օրակարգում էր չզեկուցվող ընթացակարգով, սակայն նիստի սկզբում ընդդիմության առաջարկով հարցը դարձավ զեկուցվող։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի պատշաճ սանիտարական մաքրումն ապահովելու նպատակով հիմնարկի պարկը համալրվելու է 12 նոր «Կարչեր» տեսակի բազմաֆունկցիոնալ տրանսպորտային միջոցներով, ուստի առաջարկվում է սահմանել թվով 12 բազմաֆունկցիոնալ փոքր տեսակի տրանսպորտային միջոցների վարորդների հաստիքներ` դրույքաչափը սահմանելով 407․000 ՀՀ դրամ»,- Factor.am-ը տեղեկանում է նախագծի հիմնավորումից։

Ընդդիմությունը դեմ էր այս նախագծին, քանի որ, նրանց կարծիքով, պետք է հաստիքացուցակն ավելին լինի, որ վարորդները հանգստանալու համար ժամանակ ունենան։

Ի վերջո, երկար քննարկումներից հետո, նախագիծը քվեարկության դրվեց մեկժամյա ընդմիջումից հետո, սակայն չընդունվեց։

«Քանի որ 31 ձայն է կողմ, նախագիծը չի ընդունվել։ Քվորում չկա, 30 րոպե ընդմիջում»,- ասաց Ավինյանը։

«ՔՊ»-ն ու «Հանրապետություն»-ը միասին ունեն 32 մանդատ և միայն նրանց ձայները բավարար չեն քվորում ապահովելու, որոշումներ ընդունելու համար։ Ստացվում է՝ կա՛մ ՔՊ-ից, կա՛մ «Հանրապետություն»-ից առնվազն մեկ անդամ չի մասնակցել տվյալ քվեարկությանը։

Քվեարկության տապալումից հետևում է նաև, որ նոր գնված լվացման մեքենաները դեռևս չեն շահագործվի՝ վարորդներ չունենալու պատճառով։

 

Արփի Հակոբյան