Պեկինը ծրագրում է ՀՀ-ին ակտիվորեն ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում․ ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատար

Լուրեր

17.07.2026 | 15:10
Հայ ձկնաբույծների 97%-ը պատրաստ է ԵՄ արտահանմանը // Ֆուտբոլի ԱԱ եզրափակչի անցկացումը՝ վտանգի տակ․ ԼՈՒՐԵՐ
17.07.2026 | 15:03
«Ջերմուկ»-ի ստուգման ժամանակ որևէ խախտում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 14:53
Պետական միջոցներով վերակառուցված պոմպակայանը դարձել է մասնավոր սեփականություն․ Նոյեմբերյանի համայնքապետի գործը դատարանում է
17.07.2026 | 14:42
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչն անտառային հրդեհների պատճառով կարող է հետաձգվել. Olé
17.07.2026 | 14:41
Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
17.07.2026 | 14:30
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա շուտով նոր երկիր է արտահանվելու. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 14:18
Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում քննարկել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
17.07.2026 | 14:06
Ինչպես պետք է ձկնաբույծները ձուկ արտահանեն ԵՄ. ՍԱՏՄ ղեկավարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 13:58
Փոշու ամպ՝ ամեն մեքենայի անցնելուց. անմխիթար վիճակ Թբիլիսյան խճուղիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 13:50
Մոսկվայում մեկնարկել են Լավրով-Բայրամով բանակցությունները
17.07.2026 | 13:41
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը կհայտնվի դատարանում՝ երեխայի նկատմամբ բռնության մեղադրանքով
17.07.2026 | 13:30
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է 18 մլն դրամի գույք օրինականացնելու համար
17.07.2026 | 13:21
Բաքվից հայտարարել են, թե Հայաստանից ականապատ դաշտերի նոր քարտեզներ չեն ստացել
17.07.2026 | 13:11
Քոչարյանը չպատասխանեց՝ Սամվել Կարապետյանի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 12:59
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Բոլորը

Չինաստանը պատրաստվում է նոր գլուխ բացել իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Համաշխարհային առևտրի քարտեզը վերաձևավորվում է։ Չինաստանը պատրաստվում է Հայաստանին ներառել իր տրանսպորտային ցանցում՝ կատարելով ևս մեկ ուշագրավ քայլ իր պատմական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը Երևանին նախագծում ներառելու մասին առաջին անգամ հայտարարել է թուրքական Turkiye gazetesi-ն տված հարցազրույցում։

Մին Չենն ասել է, որ Պեկինը ծրագրում է Հայաստանին, որը ներկայացրել է որպես «աշխարհի խաչմերուկ», ավելի ակտիվորեն ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ։ Նա նշել է, որ Չինաստանը շուտով համաձայնագիր կստորագրի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում, և որ այդ նախագծերը կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։

Դիվանագետը նաև ուշագրավ հայտարարություններ է արել  Թուրքիա-Չինաստան հարաբերությունների մասին՝ Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը, տնտեսական ներուժը և դերը Միջին միջանցքում որակելով որպես «անփոխարինելի»։ Նա նշել է, որ Թուրքիան և Չինաստանը «հին Մետաքսի ճանապարհի ժառանգությամբ ձևավորված իրենց բարեկամությունը վերածել են ռազմավարական գործընկերության»։

Նշելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ակտիվ երկխոսությունը՝ դիվանագետն ասել է. «Մեր հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ։ Բացվել է նոր էջ փոխշահավետության վրա հիմնված համագործակցության համար»։

Դիվանագետն ընդգծել է, որ Թուրքիայի աշխարհագրական դիրքը, որը բացվում է դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա, դարձել է չինացի արտադրողների համար եզակի բաշխման և արտադրական բազա։ Նա  նշել է, որ Թուրքիան չինական ընկերությունների համար գրավչության կենտրոն է, հատկապես էլեկտրական ավտոմոբիլային ոլորտում՝ իր ներքին շուկայի չափի և Մաքսային միության առավելության շնորհիվ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի