ԲԴԽ նախագահն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։

«Ողջունելով հյուրին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը բարձր է գնահատել դատաիրավական համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, դատավորների հեղինակության բարձրացմանն ուղղված Նիդերլանդների հարուստ փորձը:

Նա կարևորել է Նիդերլանդների դատական խորհրդի հետ ձևավորված գործընկերությունը, որի շրջանակում տարիներ առաջ Նիդերլանդների Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները նոր լիցք են հաղորդել հայաստանյան դատական համակարգի կատարելագործմանը։ Արթուր Աթաբեկյանը հիշատակել է նաև Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև Օրենքի գերակայության MATRA ուսուցողական երկրորդ ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, ինչը կարևոր ներդրում է դատական համակարգի ինստիտուցիոնալ ամրապնդման գործում։

Կողմերն անդրադարձել են դատավորների անկախության ամրապնդման, հանրային վստահության բարձրացման խնդիրներին՝ երկուստեք կարևորելով այդ ուղղություններով ամենօրյա ռեժիմով իրականացող աշխատանքների անհրաժեշտությունը։

Հանդիպման քննարկման առանցքում է եղել շրջանակում արդարադատության մատչելիության առաջավոր փորձի փոխանակումը, ինչը կնպաստի դատական բարեփոխումների արդյունավետությանը:

Դեսպանի խնդրանքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրել է դատական համակարգի ծրագրային առաջնահերթություններն ու մարտահրավերներն՝ ընդգծելով դատարանների ծանրաբեռնվածության թոթափման ուղղությամբ տարվող աշխատանքները, դատարանի հանդեպ վստահության աստիճանի բարձրացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրման կարևորությունն ու միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակականությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիդերլանդների դեսպանը ևս մեկ անգամ ընդգծել է դատաիրավական համակարգի հանդեպ իր երկրի հետաքրքրվածությունը՝ առաջարկելով մեկտեղել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերն ու դիտարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները»: