Թբիլիսին պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը. Բոճորիշվիլի

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի հաստատումը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդմանը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, այս մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ ճեպազրույցում։ Նրա խոսքով՝ Վրաստանն անկեղծորեն ցանկանում է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

«Ուրախ եմ, որ անցյալ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել տարածաշրջանի բարգավաճման համար»,- նշել է նա։

Բոճորիշվիլին նաև հավելել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը, հատկապես այն նախագծերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական զարգացմանը։

Հիշեցնենք, ապրիլի 17-ին Թբիլիսիում կայացավ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Լաշա Դարսալիայի, Վահան Կոստանյանի և Էլնուր Մամեդովի եռակողմ հանդիպումը։

Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն՝ հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի ևԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը հանդիպման մեկնարկին ողջունել էին հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։