Իրանի ԱԳՆ-ն հաստատում է երկրի նախագահի՝ Ադրբեջան այցը
Քաղաքականություն
21.04.2025 | 18:51
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային հաստատել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանն այց կկատարի Ադրբեջան, փոխանցում է Mehr գործակալությունը։
«Նախագահի այցը Ադրբեջան կկայանա, այն նախատեսված է մայիսի առաջին շաբաթվա ընթացքում։ Այս այցը կարևոր է երկու երկրների միջև հարաբերությունների խթանման համար», ամենաշաբաթյան ճեպազրույցում Փեզեշքիանի՝ Ադրբեջան այցի վերաբերյալ ասել է ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի նախագահի այցը տեղի է ունենալու ապրիլի 28-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի