Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հռոմի պապի մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։
«Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Նորին Սրբության՝ խաղաղ և արդար աշխարհ ունենալու ակնառու առաջնորդությունը չի կարող մոռացվել։ Իմ ցավակցությունն եմ հայտնում աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի կապակցությամբ»,- գրել է նա X-ի միկրոբլոգում։
Այսօր ավելի վաղ Վատիկանը հայտնել էր Հռոմի պապի մահվան մասին։
Թարգմանությունը Էմմա Չոբանյանի