Կիևը չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին․ Կրեմլը գոհ է Ուկրաինայի՝ դաշինքին չմիանալու մասին ԱՄՆ-ի հայտարարություններից

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Վաշինգտոնի հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, համընկնում են Ռուսաստանի դիրքորոշման հետ և բավարարում են Մոսկվային։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք Վաշինգտոնից տարբեր մակարդակներով լսել ենք, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառված է։ Եվ, իհարկե, սա բավարարում է մեզ և համընկնում է մեր դիրքորոշման հետ, որ Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ և չպետք է ունենա Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու հեռանկար, քանի որ դա սպառնալիք կներկայացներ Ռուսաստանի ազգային շահերին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին ձգտումը դարձել է հակամարտության սկզբնական պատճառներից մեկը։

Պեսկովին նաև խնդրել են մեկնաբանել լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ Միացյալ Նահանգները, իբր, պատրաստ է ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ՝ որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի մաս:

«Հիմա շատ են նման հաղորդումները, քննարկումները։ Իհարկե, մենք խաղաղ կարգավորման հասնելու ուղիներ գտնելու աշխատանքները չեն կարող և չպետք է տեղի ունենան հանրային ոլորտում։ Դա պետք է տեղի ունենա լիովին գաղտնի ձևով, ուստի անհրաժեշտ է շատ զգույշ վերաբերվել նման անձնազուրկ տեղեկատվության արտահոսքերի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ WSJ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ը Կիևին է փոխանցել Ուկրաինայում պատերազմի դադարեցման նոր առաջարկները, որը ենթադրում է բռնակցված Ղրիմի նկատմամբ ՌԴ վերահսկողության ճանաչում, ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարում, Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքի հսկողություն ամերիկյան կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի