Փաշինյանը չի մասնակցում Մայր Աթոռում մատուցվող Սուրբ Հարության պատարագին

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը:

Այսօր` ապրիլի 20-ին, Սուրբ Հարության տոնի առիթով Մայր տաճարում հայրապետական Սուրբ պատարագ է մատուցվում Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ։

Factor.am-ն արձանագրել է, որ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ Սուրբ Հարության տոնի պատարագին։ Փորձեցինք վարչապետի աշխատակազմից մեկնաբանություն ստանալ, սակայն, մամուլի խոսնակը զանգերն ու հաղորդագրություններն անպատասխան թողեց։

2020 թվականի պատերազմից հետո խորը ճգնաժամ կա Հայաստանի քաղաքական և հոգևոր իշխանությունների միջև։ Կաթողիկոսը Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ միասին Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացրեց։ Դրանից հետո վարչապետն ու կաթողիկոսը որևէ պետական արարողակարգի միասին չեն մասնակցում։ Փաշինյանը նախորդ տարի սեպտեմբերին մասնակցեց միայն Մայր տաճարի վերաօծման արարողությանը։

Վերջին անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցվող Սուրբ Հարության պատարագին 2019  թ․ ապրիլի 21-ին՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Նարեկ Կիրակոսյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Հարության Պատարագի ժամանակ, 21-ը ապրիլի, 2019թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Հարության Պատարագի ժամանակ, 21-ը ապրիլի, 2019թ.