ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներ Լիլիթ Դանեղյանին և Արման Զրվանդյանին

Լուրեր

08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը: Նա կարևորել է Եխ-ի դերն ու աջակցությունը հատկապես դատարանների բեռնաթափման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներում՝ մատնանշելով քաղաքացիական դատավարությունում արձանագրած բեռնաթափումը, ինչը զգալի կրճատել է գործերի քննության ժամկետները։ Արթուր Աթաբեկյանը գործընկերներին ներկայացրել է դատական համակարգում դեռևս առկա խնդիրների ուղղությամբ իրականացվող քայլերը՝ մասնավորեցնելով, առաջիկայում Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ վարչական ատյաններերում նախատեսվող գործերի քննության գրավոր ընթացակարգի ներդրման անհրաժեշտությունը:

Քննարկվել են քրեական գործերի քննության ժամկետներն արագացնող գործիքակազմի ներդրման հեռանկարները: Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) առաջարկություններին՝ նշելով, որ ներկայում արդյունավետ համագործակցություն է առկա «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, մասնավորապես՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ցուցաբերված աջակցությամբ՝ առանձին որոշումները բողոքարկելու նոր ընթացակարգերի մշակման ուղղությամբ։

Հանդիպմանը կարևորվել է դատավորների գնահատման համակարգի բարելավումը և դրա շրջանակում գործող ԲԴԽ-ի կողմից հաստատված գնահատման նոր մեթոդաբանական կարգը։
Անդրադարձ է եղել նաև դատարաններում վարչարարության, գործավարության կարգի կատարելագործման խնդիրներին:

Հանդիպման ավարտին գործընկերները վերահաստատել են արդարադատության իրականացմանը նպաստող ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունն ու համատեղ օրակարգերի իրագործման շարունակականությունը: