Հանցավոր խումբը, իրացնելու նպատակով, ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ՝ ՀՀ քաղաքացի Ռ.Ս-ի օժանդակությամբ, մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6,7 կգ «Մարիխուանա» տեսակի և 2 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք նախատեսված են եղել տելեգրամյան հարթակում իրացնելու համար․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«Նախաքննությամբ պարզվել է, որ խմբի ղեկավարը նախկինում ևս փորձել է իրացնելու նպատակով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 25,2 կգ «Մարիխուանա» տեսակի, 81,6 գրամ «Մեթադոն» տեսակի և 0,99 կգ «Մեթամֆետամին» տեսակի, ինչպես նաև առնվազն 99,17 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ:

Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Ռ.Ս.-ն և Կ.Ս.-ն ապօրինի ձեռք բերած թմրամիջոցներն իրացրել են «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գործող՝ իրենց կողմից կառավարվող էջերով՝ թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրելով իրենց կողմից փաստացի շահագործվող դրամապանակների տվյալները:

Այնուհետև, թմրամիջոցների ապօրինի վաճառքից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ ընդհանուր 58 մլն 330 հզր 421 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով կրիպտոարժութային դրամապանակներին ստացված  կրիպտոարժույթների մի մասը փոխանցել են ՀՀ տարածքում գործող և «Տելեգրամ» հավելվածում կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող ընկերություններին պատկանող դրամապանակներին և հրահանգել փոխանակման արդյունքում ստացված ՀՀ դրամն ուղարկել վճարահաշվարկային դրամապանակներից մեկին և իրենց կողմից օգտագործված բանկային քարտերին, իսկ ստացված գումարների մյուս մասը փոխանցել են տասնյակ այլ կրիպտոարժութային դրամապանակների։

Խմբի ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) (3 դրվագ) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) (3 դրվագ), խմբի անդամներից մեկի նկատմամբ՝  296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), մյուս անդամի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

ԻԻՀ քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։

Խմբի 3 անդամների վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում;