Հայաստանում մեծ համաներման սպասելիս. նաև՝ ցմահների համար. կարծիքներ

Լուրեր

16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերի թվում վերջին պահին անսպասելի ավելացավ  34-րդ հարցը՝ «գաղտնի» խորագրի ներքո, իսկ քիչ անց Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց,  որ օրակարգում ներառված է համաներում անցկացնելու կառավարության որոշման նախագիծ:

Հիմնական սենսացիան, սակայն, համառ լուրերն են, թե  այս անգամ համաներումը տարածվելու է նաև ցմահ դատապարտյալների վրա, ինչի  հրապարակային պահանջ  քանիցս ձևակերպվել  ու հնչեցվել է:

Համաներման ակտը հույժ գաղտնի տեղեկատվություն է, (համաներումը տարածվում է նաև  այն անձանց նկատմամբ, ովքեր հանցանք են կատարել մինչև  հրամանագրի ուժի մեջ մտնելը, այսինքն՝  համաներման ամսաթվերի պահին նոր հանցագործությունները կանխելու նպատակով) այլ մանրամասներ չեն հայտնվում:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը Factor.am-ի հետ  զրուցում  նշեց, որ Հայաստանում կա  մեծ համաներում կիրառելու անհրաժեշտություն:  Հատկապես,  դատարանների նկատմամբ առկա հասարակական անվստահության այս մակարդակի պարագայում,  արդար է, որ  խոսք գնա համենարումը ցմահների վրա տարածելու մասին:

«Ես իմ ջանքերը ներդրել եմ, որպեսզի համաներումը կիրառվի նաև ցմահների նկատմամբ և մշտապես խոսել եմ դրա մասին, որովհետև  2003-ին Ռոբերտ Քոչարյանը, երբ  գնդակահարության դատապարտվածներին միանգամից ցմահներով փոխարինեց, սա օրենքի կոպիտ խախտում էր և պետք էր դատարանով յուրաքանչյուրի գործը նայել, հետո նոր որոշել, թե ինչպես պետք է նրանց հետ վարվեն»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Մյուս կարևոր հանգամանքը, որ առանձնացնում է   իրավապաշտպանը, այն է, որ Հայաստանում երբեք չի կիրառվել օրենքով նախատեսվածը, ըստ որի՝  ցմահ դատապարտվածը 20 տարի անց կարող է վաղաժամկետ ազատվել:  Մնչ օրս  որևէ «ցմահ» այդ հիմքով  Հայաստանում չի ազատվել՝ այն պարզ պատճառով, որ այդ օրենքը երբեք չի կիրառվել:

«Եվ մենք հիմա ունենք 25, 24, 23 տարի կալանավայրում գտնվող  3 տասնյակից ավելի մարդ, և կարծում եմ՝շատ ճիշտ կլինի նրանց կալանքից ազատելը, մարդկանց հնարավորություն տան՝ դուրս գալ հասարակություն և ապրել իրենց կյանքով»,- հավելեց իրավապաշտպանը:

Ժաննա Ալեքսանյանը նշեց,  որ ցմահ դատապարտվածների թիվը Հայաստանի բնակչության թվի համեմատ շատ մեծ է:

Դիտարկմանը, թե աշխարհում  կա՞  ցմահների վրա համաներում տարածելու պրակտիկա, Ժաննա Ալեքսանյանը արձագանքեց. «Ես գիտեմ, որ աշխարհում  մարդիկ ազատվում են, երբ հայտնաբերվում են դատական սխալներ, ես գիտեմ, թե ինչ համակարգի կողմից են այդ մարդիկ դատապարտվել ցմահ ազատազրկման: Ինքս բազմաթիվ գործերով համոզվել եմ, որ դրանք թերի են, կեղծ, և այդ մարդիկ շարունակում են մնալ այդ ծանր մեղադրանքի ներքո: Իսկ աշխարհում այդ փորձը կա՞, որ դատական սխալի դեպքում նրանք չպետք է ազատ արձակվեին նման ծանր պատժից»:

Նույն հարցի համատեքստում նա առանձնացնում է նաև մեկ մարդու ցուցմունքով ցմահ դատապարտվածների խնդիրը:

«Ցմահ դատապարտվածների  մեջ կան շատ կարգին մարդիկ, և նրանք հանիրավի դատապարտված են: Ես կարող եմ նշել Արթուր Մկրտչյանի անունը, որը ցմահ ազատարզկման է դատապարտված 5 զինծառայողի սպանելու մեղադրանքով, բայց նա որևէ մեկին չի սպանել… Արթուր Քոչարյանը, որը 24  տարի կրում է այդ մեղադրանքը, այն դեպքում, երբ չի կատարել այդ հանցագործությունը»,- նշում է  Ժաննա Ալեքսանյանը:

Ըստ  նրա,  անգամ եղել են դեպքեր, երբ տուժողի իրավահաջորդները հայտարարել են, որ «նա չէ մարդասպանը, նա չէ մեր երեխաներին սպանել», բայց միևնույն է՝ ոչինչ  հաշվի չի  առնվել, քանի որ  դատական  նախկին համակարգը  պատրաստ չէր որևէ մեկին ազատ արձակել:

Ինչ վերաբերում է ռիսկին, մտավախությանը,  թե ցմահ դատապարտվածները դուրս կգան և նոր հանցագործություններ կկատարեն, ապա, ըստ Ժաննա Ալեքսանյանի, սա արդեն Ոստիկանության խնդիրն է, որն էլ կարող է հսկողություն սահմանել և հետևել այդ ողջ պրոցեսին:

Ինչպես հայտնի է՝  Հայաստանում Անկախությունից ի վեր համաներում անցկացվել է 9 անգամ. 1-ին  համաներումը հայտարարվել է 1995-ի հուլիսի 5-ին՝ Սահմանադրության ընդունման կապակցությամբ, մեկ այլ համաներում՝ Հայաստանի  անկախության հռչակման 7-րդ տարեդարձի կապակցությամբ,  2001-ին՝   Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ, իսկ՝ 2009-ի  հունիսին հայտարարվածը  վերջին տարիների միակ համաներումն էր, որի շարժառիթը հոբելյանական   չէր, այլ բացառապես  պայմանավորված էր «Մարտի 1-ի»  հետևանքով   բանտերում հայտնված քաղբանտարկյալներին կալանավայրերից դուրս հանելու ԵԽԽՎ պահանջով: 8-րդ  և վերջին  համաներումը եղել է  Հայաստանի  անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ՝ 2013-ին:

Թեպետ  Հայաստանում համաներումները եղել են  միջինը՝  3-4 տարին մեկ,  2014-ից սկսած  ամեն   մայիս  և  սեպտեմբեր ամիսներին՝ Մայիսի 28-ին կամ Սեպտեմբերի 21-ին ընդառաջ, ձևավորվում էին համաներման սպասումներ.  2015-ին  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի, 2016-ին՝ ՀՀ անկախության 25 –ամյակի, 2018-ին՝  Առաջին  Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, իսկ ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո էլ՝ Հեղափոխության՝ համերաշխության ու սիրո համատեքստում: Պատահական չէ, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, որը նույնպես բարձրաձայնեց այդ մասին, հայտարարեց, որ հեղափոխության պտուղները պետք է վայելեն նաև կալանավորները:

Որպես կանոն, համաներումները՝ մասնակի կամ ամբողջական, տարածվում են մինչև 3, 5-և 7 տարի ժամանակով  ազատազրկման դատապարտված անձանց վրա: Հատկապես, եթե նրանք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են, հանցագործությունը կատարել են մինչև 18 տարեկան դառնալը և ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել, կանայք են  կամ 60 տարին լրացած տղամարդիկ,  դատապարտվել են անզգույշ հանցագործություն կատարելու համար:

Փաստաբանական պրակտիկայում 5-6 ցմահ ազատազրկվածների պաշտպան հանդիսացած Ռոբերտ Ռևազյանն էլ նկատում է, որ համաներումը ցմահների վրա տարածելու պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր Հայաստանում կա շուրջ 15 ցմահ դատապարտյալ, որոնց վրա պատժի կրումը տարածվել է 18-20 տարեկան հասակում կատարած արարքի համար:

«Այսինքն՝ կարելի է ասել՝ դեռ երեխա է եղել, թեև 18-ից բարձր է, բայց հնարավոր է, որ այդ ժամանակ չափահասության գիտակցումը չի ունեցել: Մյուս հանգամանքն այն է, որ ցմահների մեծ մասը  դեռևս 90-ականներին են դատապարտվել: Մենք ներկա  պահին էլ  հայտնի է, թե  դատական համակարգի հետ ինչ խնդիրներ ունենք, ինչպիսի անվստահություն, իսկ 90-ականներին, երբ այդ նույն դատական համակարգը նոր-նոր  էր ձևավորվում,  է՛լ ավելի շատ խնդիրներ կային, և եթե անգամ գործերը քննվեին այսօրվա չափանիշներով, հաստատ ցմահ չէին տա: Էլ չեմ ասում՝ որոշ գործերով կարող է  արդարացումներ էլ լինեին, կամ այլ կատարողներ հայտնաբերվեին: Կամ ակնհայտ անհամաչափ պատիժները»,- ասաց նա:

Իհարկե, փաստաբանը գտնում է, որ որոշ սահմանափակումներ պետք է լինեն, համաներման համար որոշ «ֆիլտրեր» գործեն:  Օրինակ՝ համաներման տակ ընկնեն  1-ին անգամ հանցագործություն կատարածները, մինչև 21 տարեկանները և այսպես ասած՝ Ռոբերտ Քոչարյանի «ներածները»:

Հիշեցնենք, որ  ցմահ դատապարտյալներից  մոտ 30 հոգու նկատմամբ քրեական գործերը հարուցվել են 1990 թվականից մինչև 2003 թվի օգոստոս ամիսը, (այսինքն՝ մինչև քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը), ինչի հետևանքով՝  մոտ 30 անձ այսօր Հայաստանում  դատապարտված են խորհրդային ժամանակների՝ 1961 թվականի Քրեական օրենսգրքով: Ցմահների այս խմբին կոչում են նաև  Ռոբերտ Քոչարյանի կողմից «ներվածներ», որոնց մահապատիժը 2003 թվականի օգոստոսի 1-ին նա  փոխարինեց ցմահ ազատազրկմամբ:

«Էլ չեմ ասում, որ ժամանակին օրենքն ասում էր, որ անձին է շնորհվում, այն չի կարող լինել 20 տարուց ավելի»,- ավելացրեց Ռոբերտ Ռևազյանը:

Փաստաբան Հովիկ Արսենյանը ևս ողջունում է ցմահների նկատմամբ համաներման տարածումը՝ պայմանով, որ որոշակի սահմանափակումներ մտցվեն, այլ ոչ թե ընդհանուր բոլոր ցմահներին «համաներեն»:

«Այսինքն՝ չեն նայում ապացույցներին: Կարող է այնպես լինել, որ կոնկրետ քրեական գործի առանձնահատկությունները հաշվի առնելով՝  սկզբունք դնեն, որ  այս, այս, այս կարգի անձանց նկատմամբ համաներումը կտարածվի: Օրինակ՝  որ 1 անձի սպանություն է եղել, մինչև 20 տարեկան դառնալն է կատարել: Այս սկզբունքների հիման վրա քննարկեն՝ կան նման անձինք, թե ոչ և դրա հիման վրա էլ ներկայացնեն համաներման»,- առաջարկեց Հովիկ Արսենյանը:

Այս կարգի ցմահների թիվը, նման սկզբունքներ դնելու դեպքում, էականորեն կրճատելու է այն անձանց թիվը, որոնց վրա կտարածվի համաներումը: Սա, ըստ Արսենյանի, կլինի ամենատրամաբանական ու  ողջամիտ մոտեցումը:

 

Անի Սահակյան