Ադրբեջանի՝ ՄԻԵԴ որոշումները կատարելուց հրաժարվելը վիրավորանք է օրենքի գերակայությանը. Le Figaro

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ադրբեջանի կողմից հայ պատանդների դատավարությունը կամ ինստիտուցիոնալ դեսպոտիզմ»․ ֆրանսիական «Le Figaro»-ն այսպիսի վերնագրով ուշագրավ հոդված է հրապարակել, որում արձանագրվում է, որ Ֆրանսիական և եվրոպական փաստաբանական հանրույթը պետք է պահանջի միջազգային դիտորդների ներկայություն հայ պատանդների դատավարությանը։

Ադրբեջանում ներկայումս անօրինական դատավարություն է իրականացվում հայ պատանդների նկատմամբ, այդ դատավարությունները խախտում են մարդու իրավունքները, փաստում են Մոնպելիեի փաստաբանների միության Մարդու իրավունքների ինստիտուտի մի շարք փաստաբաններն իրենց տարածած հայտարարության մեջ։

Le Figaro-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրումից 75 տարի անց Եվրոպան բախվում է կոպտագույն խախտումների, որոնք չեն կարող անպատասխան մնալ։ Դրանց թվում է Ադրբեջանում հայ պատանդների նկատմամբ ընթացող դատավարությունը, որը դարձել է ամենատեսանելի դրսեւորումներից մեկը։ Այս գործընթացը, որը ճանաչվել է որպես ֆարս թե՛ միջազգային լրատվամիջոցների, թե՛ Եվրախորհրդարանի 2025թ. մարտի 13-ի բանաձևի կողմից, կոպտորեն խախտում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները և ցույց է տալիս ադրբեջանական ռեժիմի կողմից հայերի նկատմամբ իրականացվող սիստեմատիկ ճնշումները։

Ադրբեջանը, որը ստորագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան 2002 թվականին, բացահայտորեն անտեսում է իր պարտավորությունները և պարբերաբար հակասում է Եվրոպական դատարանին՝ հրաժարվելով իրականացնել հայերի նկատմամբ խտրականությունն ու խոշտանգումները դատապարտող որոշումները։
Այս ինստիտուցիոնալ դեսպոտիզմը հասնում է իր գագաթնակետին 23 հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների և կամայական մեղադրանքներով կալանավորված քաղաքացիական անձանց անարդար դատավարության ընթացքում:

Էթնիկ զտումների համատեքստում գերի ընկած այս մարդիկ ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, որը հավասարազոր է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների։ Միջազգային մամուլում շրջանառվող բազմաթիվ վկայություններն ու լուսանկարները հաստատում են բռնությունները, որոնց նրանք ենթարկվում են:
Հոդվածում արձանագրվում է, որ Ադրբեջանի սիստեմատիկ հրաժարումը Եվրոպական դատարանի որոշումները կատարելուց` վիրավորանք է եվրոպական շինարարությանն ու օրենքի գերակայության գաղափարներին։
Այս խախտումներին ի պատասխան վճռական գործողությունների բացակայությունը սպառնում է հենց Եվրոպայի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության հիմքերին։ Ստեղծվում է վտանգավոր նախադեպ՝ կարո՞ղ է արդյոք Եվրոպայի խորհրդի անդամ երկրին թույլ տալ անօրինական գործել՝ առանց որևէ պատժամիջոցի կամ հետևանքի:
Ֆրանսիական և եվրոպական փաստաբանական հանրույթը պետք է պահանջի միջազգային դիտորդների ներկայություն հայ պատանդների դատավարությանը։ Եթե ​​եվրոպացի իրավաբանները քաջություն են ցուցաբերում ու մասնակցում են Թուրքիայում, Թունիսում և այլ երկրներում լրագրողների և ընդդիմադիր գործիչների դատավարություններին, ինչո՞ւ Ադրբեջանը պետք է նրանց տեսադաշտից դուրս մնա: Արդյո՞ք դա ինչ-որ «գերագույն բռնատիրություն» է, որի առաջ նույնիսկ իրավապաշտպաններն են անզոր։

Եվրոպան չի կարող մի կողմ քաշվել։ Եվրոպական կառույցները, անդամ պետությունները և քաղաքացիական հասարակությունը պետք է միավորվեն՝ վերջ դնելու այդ կեղծ արդարադատությանը: Այսօր վտանգված է Եվրոպայի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի հեղինակությունը:

Ժամանակն է գործել, որպեսզի անպատժելիությունը երբեք ընդունելի նորմ չդառնա: