ՌԴ իշխանությունները պլանավորում են օգտագործել ազգայնացված ամերիկյան ընկերությունը` բանակի մատակարարումների համար. Reuters

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պահածոներ արտադրող «Գլավպրոդուկտ» ընկերության նոր ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր է սնունդ մատակարարել Ազգային գվարդիայի և պաշտպանության նախարարությանը։ Այդ մասին ասվում է ընկերության ղեկավարության՝ ՌԴ Գլխավոր դատախազությանն ուղղված նամակում, որի բովանդակությանը ծանոթացել է Reuters գործակալությունը։

«Գլավպրոդուկտ»-ը միակ ամերիկյան ընկերությունն է, որի գույքը առգրավվել է Ռուսաստանի պետության օգտին` Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո։ Այն պատկանում էր ԱՄՆ-ում բնակվող գործարար Լեոնիդ Սմիրնովին։ 2024թ. մարտին ՌԴ Գլխավոր դատախազությունը Սմիրնովին մեղադրել է Ռուսաստանից ապօրինի միջոցներ դուրս բերելու մեջ։ Դրանից հետո «Գլավպրոդուկտ»-ի ակտիվները բռնագանձվել են և փոխանցվել են «Ռոսիմուշեստվոյի» հսկողությանը։

Reuters-ի տվյալներով՝ «Ռոսիմուշեստվոն» նոր գլխավոր տնօրեն է նշանակել «Գլավպրոդուկտ»-ում՝ «Ժողովուրդների բարեկամություն» անունով սննդի արտադրող ընկերության խնդրանքով, որը սնունդ է մատակարարում Ռոսգվարդիային։
Ինչպես նշում է գործակալությունը, մինչ այս «Գլավպրոդուկտ»-ը երբեք չի համագործակցել ռուսական ուժային կառույցների հետ։ 2024թ. փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Սպիտակ տունը ցանկանում է վերադարձնել ընկերությունը ամերիկացի սեփականատերերին և այդ հարցով բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ։

Reuters-ի ձևակերպմամբ՝ ռուսական բանակին սննդամթերք մատակարարելը՝ օգտագործելով Կրեմլի կողմից առգրավված ամերիկյան ընկերությունը, կարող է վտանգի տակ դնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավումը։