Թրամփը մերժել է Իսրայելի՝ Իրանի վրա հարձակվելու մտադրությունը. The New York Times

Լուրեր

17.07.2026 | 14:53
Պետական միջոցներով վերակառուցված պոմպակայանը դարձել է մասնավոր սեփականություն․ Նոյեմբերյանի համայնքապետի գործը դատարանում է
17.07.2026 | 14:42
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչն անտառային հրդեհների պատճառով կարող է հետաձգվել. Olé
17.07.2026 | 14:41
Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
17.07.2026 | 14:30
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա շուտով նոր երկիր է արտահանվելու. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 14:18
Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում քննարկել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
17.07.2026 | 14:06
Ինչպես պետք է ձկնաբույծները ձուկ արտահանեն ԵՄ. ՍԱՏՄ ղեկավարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 13:58
Փոշու ամպ՝ ամեն մեքենայի անցնելուց. անմխիթար վիճակ Թբիլիսյան խճուղիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 13:50
Մոսկվայում մեկնարկել են Լավրով-Բայրամով բանակցությունները
17.07.2026 | 13:41
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը կհայտնվի դատարանում՝ երեխայի նկատմամբ բռնության մեղադրանքով
17.07.2026 | 13:30
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է 18 մլն դրամի գույք օրինականացնելու համար
17.07.2026 | 13:21
Բաքվից հայտարարել են, թե Հայաստանից ականապատ դաշտերի նոր քարտեզներ չեն ստացել
17.07.2026 | 13:11
Քոչարյանը չպատասխանեց՝ Սամվել Կարապետյանի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 12:59
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
17.07.2026 | 12:47
Հունիսի 22-ից ի վեր ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 38 մարդ, ավելի քան 400-ը՝ վիրավորվել
17.07.2026 | 12:34
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է մերժել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու՝ Իսրայելի մտադրությունը, այն բանից հետո, երբ նրա վարչակազմում այդ հարցով տարաձայնություններ են առաջացել, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Փոխարենը Թրամփը որոշել է կենտրոնանալ Թեհրանի հետ բանակցությունների վրա՝ վերջինիս միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ։

Ըստ NYT-ի՝ Իսրայելը մշակել էր հարձակման պլաններ, որոնք նախատեսվում էր իրականացնել մայիսին։ Նպատակը միջուկային զենք ստեղծելու Իրանի կարողությունն առնվազն մեկ տարով հետաձգելն էր։ Այդ ծրագրի իրականացումը կպահանջեր ԱՄՆ-ի աջակցությունը, սակայն Սպիտակ տան վարչակազմի մի շարք պաշտոնյաներ կասկածներ են հայտնել դրա արդյունավետության ու նպատակահարմարության վերաբերյալ։ Վերջապես, մի քանի ամիս տևած ներքին քննարկումներից հետո Թրամփը, ըստ ամենայնի, նախընտրել է դիվանագիտական ճանապարհը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իրանը բանակցություններ անցկացրեցին Օմանում, քննարկումների երկրորդ փուլը նախատեսված է շաբաթ՝ ապրիլի 19-ին: