ՔՊ-ն Գյումրիում դուրս մնաց խաղից․ ընդդիմությունն առանց Մարտուն Գրիգորյանի ընտրեց Վարդան Ղուկասյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 17:37
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
03.04.2026 | 17:25
Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ
03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 16:51
Թրամփը զգուշացնում է` ԱՄՆ-ն հաջորդիվ կհարվածի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին
03.04.2026 | 16:40
Ջենարո Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից
03.04.2026 | 16:32
Սևանա լճի ափին ապօրինի շինությունների ապամոնտաժումը շարունակվում է․ քանդվել են նաև Սեյրան Օհանյանի առանձնատան հատվածներ
03.04.2026 | 16:25
Ֆրանսիական կոնտեյներային նավն անցել է Հորմուզի նեղուցով
03.04.2026 | 16:17
ՀԸՖ․ Արթուր Ալեքսանյանը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել
03.04.2026 | 16:06
Ղրիմում ռուսական Սու-30 կործանիչ է կործանվել
03.04.2026 | 15:55
«Տաք պահեք՝ կանցնի, դիմացեք»․ բնակիչներին վրդովվեցրել է կառուցապատողի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:45
«Օրիոնը» լքել է Երկրի ուղեծիրը և շարժվում է դեպի Լուսին
03.04.2026 | 15:38
ՍԱՏՄ-ն ամփոփել է Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները
03.04.2026 | 15:27
5 հատ 35 հարկանի շենք են կառուցում, ո՞նց են պատկերացնում նման ծանրաբեռնվածություն տարածքում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:25
Զինվոր է մահացել զորավարժարանում // Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորվարժություններ կանեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կոմկուսի ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանն այսօր 18 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց Գյումրիի համայնքապետ։

«Շատ պարտավորեցնող է, նախ՝ շնորհակալություն ավագանու անդամներին, ովքեր ինձ վստաել են, դուք երբեք չեք ամաչի իմ փոխարեն»,- ասաց Ղուկասյանը քաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո։

33 հոգանոց ավագանու կազմից նիստին ներկա էր 18-ը․ Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկեցին ընդդիմադիր ուժերը՝ «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնքը» և «Մայր Հայաստան»-ը։ Ընտրություններին ամենաշատ ձայներ ստացած, բայց 14 մանդատով միանձնյա իշխանություն չձևավորած Սարիկ Մինասյանն ու թիմը բոյկոտել էին ավագանու անդրանիկ նիստը։ Մինասյանը ֆեյսբուքում է բացատրել որոշման պատճառը՝ պնդելով, թե գյումրեցիներից խաբեությամբ են քվեներ կորզվել։ Մինասյանն այն համոզմունքին է, որ պետք է նոր ընտրություններ անցկացվեն՝ «հանուն Գյումրիի և գյումրեցու»։

Որը բարին է, թող Աստված ի կատար ածե»՝ Սարիկ Մինասյանի հայտարարությանն այսպես արձագանքեց Վարդան Ղուկասյանը՝ մինչ քաղաքապետ ընտրվելը։

Բացի ՔՊ-ից, նիստը բոյկոտել էր նաև ավագանու մանդատից հրաժարված, «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տղան՝ Կարեն Գրիգորյանը։ Բայց, այդուհանդերձ, Մարտուն Գրիգորյանը պահեց խոստումը և դաշինքի մյուս անդամները 5 ձայնով օգնեցին ընդդիմադիրների շարքում առավելագույն քվեներ հավաքած Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու հարցում։

Բացառապես ընդդիմության ձայներով քաղաքապետ ընտրված Ղուկասյանը հուսով է, որ ՔՊ-ն կմասնակցի հաջորդ նիստերին։ 13 տարի Գյումրիի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրած Ղուկասյանը, որն անցնում է մի շարք քրեական գործերով, այդ թվում՝ ապօրինի հարստացման, այսօր հայտարարեց՝ այս պահին քաղաքական հենարան չունի։

«Ես հիմա ոչ մեկի հետ քաղաքական առումով ճանապարհ չեմ գնում, հետագայում միգուցե կլինի»,- նշեց Ղուկասյանը, ապա խմբագրեց ինքն իրեն՝ ասելով․ «Իմ քաղաքական հենարանը ժողովորուրդն է։ Էսքան քրեական գործերը վրես, ես եկել, ստանձնել եմ այս պարտականությունը»։

Հիշեցնենք՝ Գյումրիում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին աղմկահարույց պատմությունների, այդ թվում՝ արյունալի միջադեպերի պակաս չի եղել։ 2013 թվականի ապրիլին Վարդան Ղուկասյանի եղբորորդին կրակոցներ էր արձակել Մարտուն Գրիգորյանի եղբոր երեխաների կնքահոր ուղղությամբ։ Կրակոցներից մահացել էր Գրիգորյանի եղբոր թիկնապահը՝ Շեկոն, իսկ կնքահայրը՝ Հարություն Խաչատրյանը, վնասվածքներ էր ստացել։ Ըստ հրապարակումների՝ մինչ այս կրակոցները Հարություն Խաչատրյանի տղան երկաթյա ձողով հարվածել էր Վարդան Ղուկասյանի եղբորորդու գլխին։ Վարդան Ղուկասյանն այսօր քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո հայտարարեց՝ ինքը շատ ներողամիտ է, հավատքով, և որևէ մեկի նկատմամբ վրեժխնդրություն չունի։ Մի շարք ուշագրավ հայտարարություններ էլ արեց՝ ՌԴ-ի հետ միութենական պետությանը կողմ լինելուց մինչև Փաշինյանի ղեկավարած կառավարության հետ աշխատելը։

Ավագանու անդրանիկ նիստը Ղուկասյանը եզրափակեց Թումանյանի քառյակներից մեկով։ Որպես քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին, իսկ Գյումրիի ավագանու հաջորդ նիստը կկայանա մայիսի 2-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան