Պարեկը փորձել է «փրկել» հոր՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարող ընկերոջը և հայտնվել է մեղադրյալի աթոռին

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի ու ևս երկու պարեկի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։

Վարույթը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Ըստ գործի՝ Արամ Դադոյանի հոր ընկերը, ոչ սթափ վիճակում և մեկ տարի ժամկետով զրկված լինելով վարորդական իրավունքից, մեքենա է վարել, ինչը հայտնաբերվել է պարեկների կողմից։ Արամ Դադոյանը, ըստ մեղադրանքի, երկու պարեկի ասել է, որ չտուգանեն հոր ընկերոջը, վերջիններս էլ արձանագրություն չեն կազմել։

Դեպքը բացահայտել է Հակակոռուպցիոն կոմիտեն և Դադոյանին ու երկու պարեկներին մեղադրանք ներկայացրել։ Արամ Դադոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդրելու, իսկ երկու պարեկները՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ դեպքի վերաբերյալ մանրամասներ չհայտնեցին,  հաստատեցին քրեական վարույթի առկայությունը, դրա շրջանակներում երեք անձի՝ մեղադրյալի կարգավիճակ ունենալու հանգամանքը։  Նշեցին նաև, որ պարեկներից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և պաշտոնավարման կասեցումը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ երրորդի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Դադոյանի նկատմամբ է խափանման միջոց ընտրվել տնային կալանքը և պաշտոնավարման կասեցումը։

Արաքս Մամուլյան