ԱՄՆ-ն մեղմացրել է Ուկրաինայի նկատմամբ պահանջները՝ Կիևին հատկացված ռազմական օգնության միջոցների վերադարձի վերաբերյալ․ Bloomberg

Լուրեր

08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն, ըստ երևույթին, մեղամացրել է Ուկրաինայի նկատմամբ պահանջները գումարների վերադարձի վերաբերյալ, որոնք հատկացվել են Կիևին ռազմական օգնության շրջանակներում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հազվագյուտ մետաղների գործարքի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլից հետո, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթվա վերջին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փոխել է լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր օգնության չափի իր գնահատականը։ Լրատվամիջոցը նշում է, որ եթե ​​նախկինում խոսքը 300 միլիարդ դոլարի մասին էր, ապա այժմ ԱՄՆ-ն օգնության չափը գնահատում է 100 միլիարդ դոլար։ Այն շատ ավելի մոտ է Ուկրաինայի սեփական գնահատականին՝ 90 միլիարդին։ Կիևն ու Վաշինգտոնը պաշտոնապես չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, պատասխանելով Bloomberg-ի՝ բանակցությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ կողմերը «շատ մոտ են» համաձայնության։ «(Համաձայնագիրը) կարող է ստորագրվել արդեն այս շաբաթ», – ասել  է նա։

Bloomberg-ի աղբյուրը հայտնել է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև բանակցությունները արդյունավետ են եղել։ Սակայն, համաձայնագրի վերջին նախագծում ԱՄՆ-ն դեռևս գործարքը դիտարկում է որպես Ուկրաինայի կողմից պարտքի վճարում՝ առանց նշելու ճշգրիտ գումարը։

Հավելենք, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ ուկրաինական հանքերին։ Համաձայնագիրը, որը վերաբերում էր հազվագյուտ մետաղական հանքավայրերին, նախատեսված էր կնքել փետրվարի վերջին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին ժամանել էր Վաշինգտոն՝ համաձայնագիրը ստորագրելու համար։ Սակայն, Սպիտակ տանը Զելենսկիի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև տեղի ունեցած վեճից հետո համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է։ Մարտի վերջին հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները պատրաստել է համաձայնագրի նոր տարբերակը, որտեղ արդեն քննարկվում էր Ուկրաինայի բոլոր օգտակար հանածոներին հասանելիությունը։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ դա տարբերակներից միայն մեկն է, և որ համաձայնագրի քննարկումները շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի