«Էշը»՝ Փաշինյանի և Սարգսյանի հեռակա բանավեճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սերժ Սարգսյանը երեկ առաջին անգամ հրապարակայնորեն արձագանքեց այն գնահատականներին, թե ինքն է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության։ Հայաստանի նախագահի պաշտոնը տասը տարի զբաղեցրած Սարգսյանն այս թեմային անդրադարձավ իր ղեկավարած կուսակցության՝ ՀՀԿ-ի 35-ամյակի առիթով ունեցած ծավալուն ելույթում։ Նա կոշտ և վիրավորական բառամթերք է օգտագործել՝ փորձելով հանրությանը հավաստիացնել, թե ինքը չի նպաստել Փաշինյանի իշխանության գալուն։

Չնայած Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանում մեկ ժամ ելույթ ունեցավ՝ խոսքը համեմելով տարատեսակ ժեստերով և նույնքան էլ ժամանակ հատկացրեց պատգամավորների հարցերին պատասխանելու համար, այդպես էլ որևէ կերպ չանդրադարձավ Սերժ Սարգսյանի ելույթին։ Փաշինյանը թեմային մեկ ամիս առաջ էր անդրադարձել՝ պատասխանելով Factor TV-ի հարցին, թե ո՞վ, ի վերջո, իրեն բերեց իշխանության։

Այս հարցում Փաշինյանի այսօրվա լռության ֆոնին ակտիվ էին թիմակիցները։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որ սովորաբար աչքի չի ընկնում լրագրողների հետ շփվելու իր պատրաստակամությամբ, այսօր պատրաստակամորեն ներկայացել էր ճեպազրույցի։ Նա օգտվեց Սերժ Սարգսյանի հռետորաբանությունից՝ նույն ոճով պատասխանելով նրա արտահայտություններին։

Սարգսյանը երեկվա ելույթում 2018 թվականի գործողությունները որակել էր որպես իշխանազավթում։ Նա անուղղակի անդրադարձել էր նաև Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն վերագրվող մեղադրանքներին։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի կողմից Փաշինյանին իշխանություն տալու թեզը վերջին շրջանում առավել ակտիվ շրջանառվում է Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կողմից։ Արդեն մի քանի ամիս է՝ քոչարյանականները Սերժ Սարգսյանին մեղադրում են Փաշինյանի ընտրվելու համար բավարար քվեներ ապահովելու, իսկ ՀՀԿ-ականներն՝ այդ թվում՝ երեկվանից հենց Սերժ Սարգսյանը, իրենց դեմ սև ժապավեններ ու դագաղներ հանելու համար։ Քոչարյանական թևից հարց էին հնչեցրել, թե ինչու 2018-ին Սերժ Սարգսյանի իշխանությունը չգործեց օրենքով, երբ ակտիվիստները ներխուժեցին ռադիոտուն։ Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև այս հարցին։

Սերժ Սարգսյանը, ներկայացնելով 35-ամյա ՀՀԿ-ի նպատակակետը և առաջնահերթ խնդիրը, նշել է, որ այն շարունակում է մնալ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը՝ նրան որակելով կապիտուլյանտ։

Իշխանությունն, ոչ առաջին անգամ, ամենաբարձր մակարդակով խոստովանում է, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իրենց շատ հարմար է։ 2020 թվականի պատերազմից հետո նախկին երկու նախագահների թիմերին փողոցային տարբեր շարժումներով այդպես էլ չի հաջողվել իշխանափոխություն իրականացնել։ Արդյո՞ք 2026-ին կստացվի Փաշինյանին ընտրություններով հեռացնել իշխանությունից՝ ցույց կտա ժամանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան