Զելենսկին պաշտոնից հեռացրել է Սումիի ռազմական վարչակազմի ղեկավարին ռուսական հարձակումից հետո

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է Սումիի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Արտյուխին։ Այս մասին հաղորդում է «Суспiльне»-ն։  Գերագույն Ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախարարների կաբինետը համաձայնություն է տվել Արտյուխի պաշտոնանկությանը։ Կառավարությունը նաև հաստատել է Օլեգ Գրիգորովի նշանակումը այդ պաշտոնում։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի առավոտյան ռուսական զորքերը Սումիի կենտրոնին հարվածել էին երկու «Իսկանդեր-Մ» հրթիռներով։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 35 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Հաջորդ օրը Արտյուխը հայտարարել էր, որ հրթիռային հարվածի օրը քաղաքում նախատեսված էր ուկրաինացի զինվորների պարգևատրման արարողություն։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել էր, որ հարվածի թիրախը եղել է Ուկրաինայի զինված ուժերի «Սևերսկի» օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատարական շտաբի հանդիպման վայրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի