2025 թ․ հուլիսի 1-2-ին Հայաստանում միջազգային բարձրաստիճան խորհրդաժողով կանցկացվի․ ԵԽ-ն վերահաստատել է իր աջակցությունը

Լուրեր

22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված համագործակցության մակարդակը և ընդգծել համատեղ իրականացված մի շարք միջոցառումների կարևորությունը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության հետ 2023 թվականի հուլիսի 1-2-ին և 2024 թվականի ապրիլի 26-27-ին Երևանում անցկացվել են «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» և «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմաներով բարձրաստիճան խորհրդաժողովներ, իսկ 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ վերոնշյալ խորհրդաժողովները կարևոր հարթակ են օտարերկրյա գործընկերների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու և մասնագիտական կապեր հաստատելու տեսանկյունից:

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը կառուցողական և արդյունավետ է որակել Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մակարդակն ու ընդգծել, որ Գլխավոր դատախազությունը Եվրոպայի խորհրդի վստահելի գործընկերներից մեկն է:

Լիլիթ Դանեղյանը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը 2025 թվականի հուլիսի 1-2-ին Հայաստանում միջազգային բարձրաստիճան խորհրդաժողով անցկացնելու նախաձեռնությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: