Հոկտեմբերի 11-12-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերը՝ հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով:
Նշենք, որ այսօր Կառավարությունում հավանության արժանացել օրենսդրական նախաձեռնություն ու դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացմամբ, որին կմասնակցեն ավելի քան 40 երկրների ղեկավարներ: