«Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին մահացու զենքերի մատակարարումը, հակաադրբեջանական դիրքորոշումը չեն ծառայում խաղաղությանը»․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Լուրեր

27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն արձագանքել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոյի՝ տարածաշրջանում լարվածության վերաբերյալ հայտարարությանը։

«Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահացու զենքերի մատակարարումը, ինչպես նաև երկարատև հակաադրբեջանական դիրքորոշումը, որոնք չեն ծառայում խաղաղությանը, հակասում են նախարար Ժան-Նոել Բարրոյի արտահայտած մտահոգությանը տարածաշրջանային լարվածության վերաբերյալ։ Այս երկվությունը բացահայտում է Ֆրանսիայի երեսպաշտությունը»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ըստ Հաջիզադեի՝ «թեև խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքների ավարտը կարևոր զարգացում է, խաղաղության համաձայնագրի ստորագրումը և երկարատև կայունությունը պահանջում են լուծել հիմնական խնդիրները, մասնավորապես, Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջների հարցը, դադարեցնել անկայունացնող արտաքին միջամտությունները, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից»։

«Ավելին, մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական ​​գործընթացներին խոչընդոտելը ոչ միայն միջամտություն է ներքին գործերին, այլև խաթարում է նման հանցագործությունների համար պատասխանատվությունը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի կապակցությամբ։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես շատ մտահոգված եմ սահմանին լարվածության աճով։ Հուսով եմ, որ տեղում տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել՝ այս լարվածությունը վերահսկելու և զսպելու համար։ Հիմա անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր և ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին ու բանտարկվածներին»,- ասել է Բարրոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի