Իրանի ԱԳ նախարարը Մոսկվա կմեկնի․ կքննարկի նաև ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ Մոսկվա կայցելի։ Իրանի  ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային այս մասին հայտարարել է ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Mehr գործակալությունը։

Նշելով, որ Արաղչիի այցը Մոսկվա նախապես ծրագրված էր, Բաղային հավելել է, որ նա ռուս գործընկերների հետ խորհրդակցություններ կանցկացնի նաև Վաշինգտոնի հետ բանակցությունների վերաբերյալ։

«Արաղչին այս շաբաթվա վերջին կկատարի նախապես ծրագրված այց Մոսկվա և կօգտագործի այդ հնարավորությունը՝ Մասկատի բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները քննարկելու համար»,- նշել է Բաղային։

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները շաբաթ Օմանում անցկացրել էին բանակցությունների առաջին փուլը։ Աբբաս Արաղչին ասել էր, որ իր պատվիրակությունը կարճատև հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հետ, այն բանից հետո, երբ նրանք դուրս են եկել բանակցություններից։

«2,5 ժամից ավելի անուղղակի բանակցություններից հետո Իրանի և Ամերիկայի պատվիրակությունների ղեկավարները մի քանի րոպե զրուցել են Օմանի արտաքին գործերի նախարարի ներկայությամբ՝ բանակցություններից դուրս գալիս»,- հայտնել էր Արաղչին՝ հավելելով, որ բանակցությունները տեղի են ունեցել «արդյունավետ, հանգիստ և դրական մթնոլորտում»։

«Երկու կողմերն էլ համաձայնել են շարունակել բանակցությունները։ Հավանաբար, հաջորդ շաբաթ օրը։ Իրանական և ամերիկյան կողմերը ցանկանում են կարճաժամկետ համաձայնության հասնել։ Մենք չենք ուզում բանակցություններ հանուն բանակցությունների»,- նշել էր նա։

Հավելենք, որ ըստ տեղեկությունների՝ կողմերի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Հռոմում ապրիլի 19-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի