Կառավարությունը հիմնավորում չունի, մեզ չեն լսել. հաշվապահական ընկերության տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
Բոլորը

«Օրենք ընդունվեց, որ 2025 թվականի հուլիսի 1-ից հաշվապական իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները պետք է պարտադիր աշխատեն ավելացված արժեքի հարկի դաշտում: Այդ քննարկումների ժամանակ մեր ձայնը լսելի չի եղել, մեր օբյեկտիվ դիտարկումները հաշվի չեն առնվել։ Մեզ չեն հիմավորում, թե ինչու մենք պետք է հարկվենք»,- այս մասին Կառավարության շենքի դիմաց  փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիների բողոքի ակցիայի ժամանակ ասաց  «Սեյֆ Ինվեստ» հաշվապահական ընկերության տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Նա նշեց, որ հիմա պահանջ են ներկայացնում կառավարությանը և ակնկալում են, որ իրենց դիտարկումները լսելի լինեն։ Խաչատրյանի փոխանցմամբ՝  պահանջում են նաև, որ շրջանառության հարկի բարձրացման մասին օրենքի կիրառումը հետաձգվի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։

Հիշեցնենք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում  փոքր և միջին ձեռնարկատիրությունների ներկայացուցիչները, անհատ հաշվապահներն ու իրավաբանները։ Նրանք պահանջում են կասեցնել շրջանառության հարկի բարձրացումը։

Հունվարի 1-ից շրջանառության 5 տոկոս հարկը դարձել է 10 տոկոս բոլոր նրանց համար, ովքեր ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չեն ներկայացնի, իսկ պատշաճ փաստաթղթավորման դեպքում հարկը կկազմի շրջանառության միայն մեկ տոկոսը:  Բացի այդ, դրվում է նաև ապրանքը գույքագրելու պահանջ:

 

Մանրամասները՝ տեսանյութում։