Մերցը կարծում է, որ Գերմանիան պետք է Կիևին «Taurus» հրթիռներ մատակարարի

Լուրեր

08.09.2026 | 20:50
Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտան
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
Բոլորը

Ֆրիդրիխ Մերցը, որը, ինչպես սպասվում է, մայիսին կստանձնի Գերմանիայի կանցլերի պաշտոնը, կարծում է, որ Բեռլինը պետք է Ուկրաինային «Taurus» հեռահար հրթիռներ մատակարարի։ Այս մասին նա հայտարարել է գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մերցի խոսքով՝ Taurus-ը, որի շառավիղը մինչև 500 կմ է, կարող է մատակարարվել Կիևին, եթե նախաձեռնությունը համաձայնեցվի Ուկրաինայի մյուս դաշնակից երկրների հետ։

«ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարում է հրթիռներ, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մատակարարում են, մենք նույնպես պետք է մատակարարեինք»,- ասել է Մերցը։

Նրա նախորդը՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, դեմ էր Կիևին Taurus-ների մատակարարմանը՝ բացատրելով իր դիրքորոշումը նրանով, որ այս հրթիռների հեռահարությունը թույլ կտա Կիևին դրանք օգտագործել Ռուսաստանի տարածքի խորքին հարվածելու համար, ինչը, ըստ նրա, կնշանակեր Գերմանիայի անմիջական մասնակցությունը պատերազմին։

Ավելի վաղ Մերցը և Շոլցը դատապարտել էին Ռուսաստանի կողմից ապրիլի 13-ին Ուկրաինայի Սումի քաղաքին հասցված հրթիռային հարվածը, որի հետևանքով զոհվել է 34 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել ավելի քան 100 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի