Թրամփը հայտարարել է նոր մասքատուրքերի մասին․ այս անգամ դրանք կսահմանվեն կիսահաղորդիչների ներմուծման համար

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կհայտարարի ներմուծվող կիսահաղորդիչների համար մաքսատուրքի մասին՝ հավելելով, որ ոլորտի որոշ ընկերությունների համար ճկունություն կլինի, գրում է NBC news-ը։

«Մենք ցանկանում ենք պարզաբանել շատ այլ ընկերությունների համար, քանի որ մենք ուզում ենք մեր չիպերը, կիսահաղորդիչները և այլ իրեր արտադրել մեր երկրում»,- ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։

Նա հրաժարվել է ասել՝ արդյո՞ք որոշ ապրանքներ, ինչպիսիք են սմարթֆոնները, կարող են դեռևս բացառություն լինել, սակայն հավելել է. «Պետք է որոշակի ճկունություն ունենալ։ Ոչ ոք չպետք է այդքան կոշտ լինի»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր կիսահաղորդչային ոլորտում ազգային անվտանգության առևտրի վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին։

«Մենք դիտարկում ենք կիսահաղորդիչները և ԱՄԲՈՂՋ ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՇՂԹԱՆ՝ առաջիկա ազգային անվտանգության սակագնային հետաքննությունների շրջանակում»,- գրել էր նա սոցիալական ցանցերում։

Սպիտակ տունը ուրբաթ հայտարարել էր փոխադարձ բարձր մաքսատուրքերից բացառությունների մասին՝ որոշակի հույս ներշնչելով, որ տեխնոլոգիական արդյունաբերությունը կարող է խուսափել երկու երկրների միջև սրվող հակամարտության թակարդում հայտնվելուց, և որ առօրյա սպառողական ապրանքները, ինչպիսիք են հեռախոսներն ու նոութբուքերը, կմնան մատչելի։

Սակայն ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լյութնիկը կիրակի հստակեցրել էր, որ Չինաստանից ստացված կարևոր տեխնոլոգիական արտադրանքը, կիսահաղորդիչների հետ միասին, կենթարկվի առանձին նոր տուրքերի հաջորդ երկու ամիսների ընթացքում։ Նա նշել է, որ Թրամփը մեկ կամ երկու ամսից «հատուկ սակագին» կսահմանի սմարթֆոնների, համակարգիչների և այլ էլեկտրոնային արտադրանքի, ինչպես նաև կիսահաղորդիչների և դեղագործական արտադրանքի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի