ԱՄՆ-ն ու Իրանը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակեն Հռոմում ապրիլի 19-ին․ Axios

Լուրեր

17.07.2026 | 13:30
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է 18 մլն դրամի գույք օրինականացնելու համար
17.07.2026 | 13:21
Բաքվից հայտարարել են, թե Հայաստանից ականապատ դաշտերի նոր քարտեզներ չեն ստացել
17.07.2026 | 13:11
Քոչարյանը չպատասխանեց՝ Սամվել Կարապետյանի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 12:59
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
17.07.2026 | 12:47
Հունիսի 22-ից ի վեր ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 38 մարդ, ավելի քան 400-ը՝ վիրավորվել
17.07.2026 | 12:34
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
17.07.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ
17.07.2026 | 12:05
ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը՝ ՈՒՂԻՂ
17.07.2026 | 11:50
ՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում
17.07.2026 | 11:34
Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները
17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
Բոլորը

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել շաբաթ՝ ապրիլի 19-ին, Հռոմում։ Այս մասին Axios-ին հայտնել են հարցին տեղյակ երկու աղբյուրներ։

Նշվում է, որ Թրամփի վարչակազմը գոհ է Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլից, որն ընթացել է ըստ պլանի և հասել նպատակին՝ ձևաչափը անուղղակիից՝ միջնորդների միջոցով, դարձնել ուղղակի։ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ դա լինի Հռոմի ձևաչափը, վայրի փոփոխությունն առաջարկել է ամերիկյան կողմը։

Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ երկու գլխավոր բանակցողները՝ ԱՄՆ դեսպան Սթիվ Ուիթկոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, շաբաթ զրուցել են մոտ 45 րոպե՝ ավելի երկար, քան հրապարակավ հայտարարվել է։ Աղբյուրն այդ զրույցը, որը վերջին ութ տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև ամենաբարձր մակարդակի երկխոսությունն է, որակել է որպես «առարկայական, լուրջ և գերազանց»։ Նշվում է, որ բանակցություններն ակնհայտորեն սկսվել են անվստահության զգացումով։ Երկու աղբյուրների խոսքով՝ իրանցիները բարձրացրել են այն փաստը, որ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել Իրանի հետ նախորդ համաձայնագրից և մտահոգություն հայտնել, որ ԱՄՆ-ը կարող է կրկին դուրս գալ դրանից։

Ամերիկյան կողմը կասկածներ է հայտնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված մտադրությունների վերաբերյալ։ Սակայն երկու կողմերի պաշտոնյաները հայտարարել են, որ շաբաթ օրը ժամեր տևած բանակցություններից հետո տեսել են առաջընթացի ուղի։ Այնուամենայնիվ, իրանցիները համաձայն չեն մտքին, որ բանակցությունների հաջորդ փուլը կլինի ուղղակի։

Ըստ աղբյուրի՝ Ուիթկոֆը կիրակի հանդիպել է Թրամփի հետ և նրան ներկայացրել բանակցությունների արդյունքները։

Այժմ ԱՄՆ-ը ցանկանում է, որ Իրանը մոտ ապագայում քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագիրը զենքի կիրառումից հեռու տանելու համար։ Աղբյուրներից մեկը նշել է, որ նման քայլերից մեկը կարող է լինել Իրանի մոտ 60% հարստացված ուրանի պաշարների «նվազեցումը», որը կարող է բավարար լինել վեց միջուկային ռումբի համար։ Իրանի ԱԳՆ խոսնակը կիրակի հայտարարել է, որ Իրանի նպատակը պատժամիջոցների վերացումն է։

Չնայած բանակցությունների երկրորդ փուլը Օմանում չի լինելու, նշվում է, որ օմանցի միջնորդները ներկա կլինեն հերթական հանդիպմանը։ Սակայն այս անգամ բանակցությունները կարող են տեղի ունենալ Իրանի և ԱՄՆ պաշտոնյաների հետ նույն սենյակում։

Թրամփի հետ հանդիպումից բացի, ըստ իսրայելական աղբյուրի, Ուիթկոֆը բանակցությունների մասին տեղեկացրել է նաև Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերին, զրուցել Պարսից ծոցի երկրների մի քանի պաշտոնյաների հետ, որոնք աջակցություն են հայտնել իրանական կողմի հետ բանակցություններին։ Արաղչին էլ զրուցել է Կատարի, Քուվեյթի ու Եգիպտոսի իր գործընկերների հետ, նրանց տեղեկացրել բանակցությունների մասին։

Իրազեկ աղբյուրը հայտնել է, որ այս շաբաթ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կայցելի Թեհրան՝ բանակցությունների երկրորդ փուլից առաջ։ Սպասվում է, որ նա քննարկելու է մոնիթորինգի և ստուգման գործունեությունը Իրանի միջուկային օբյեկտներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի