Ապրիլի 15-16-ը Թուրքիայում տեղի կունենա Սև ծովի անվտանգության գագաթնաժողով, որին ՌԴ պատվիրակություն չի մասնակցի

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան ապրիլի 15-16-ը Անկարայում կհյուրընկալի Սև ծովի անվտանգությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպում, որին կմասնակցեն մի շարք օտարերկրյա պետությունների ռազմական ներկայացուցիչներ՝ քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր հրադադարից հետո անվտանգության միջոցառումները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը, գրում է Turkiye today-ը։

Նշվում է, որ Ռազմածովային ուժերի շտաբում նախատեսված երկօրյա հանդիպումը կկենտրոնանա Սև ծովում կայունության պահպանմանն ուղղված ռազմածովային պլանավորման վրա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թեև նախարարությունը չի բացահայտել, թե որ երկրներն են մասնակցելու հավաքին, սակայն հաստատել է, որ ռուս պաշտոնյաները չեն լինի մասնակից պատվիրակությունների շարքում։

Նշվում է, որ Թուրքիան շարունակում է դիվանագիտական ​​ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի փետրվարին սկսված պատերազմին վերջ դնելու համար։ Անկարան բազմիցս կոչ է արել և՛ Կիևին, և՛ Մոսկվային խաղաղություն հաստատել բանակցությունների միջոցով և պատրաստակամություն է հայտնել աջակցել ցանկացած նախաձեռնության՝ երկարատև հրադադարի հաստատմանը նպաստելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի