Նախկին ՔՊ-ականին ՌԴ-ն հանձնում է Հայաստանին

Լուրեր

10.07.2026 | 17:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
10.07.2026 | 16:58
Քոնոր Մաքգրեգորի ու Մաքս Հոլուեյի հայացքների մենամարտը լարված է անցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 16:46
Ստամբուլի հայկական գերեզմանատան դամբարանները վնասելու մեջ կասկածվողը ձերբակալվել է
10.07.2026 | 16:37
Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. «Շարունակելու եմ աշխատել որպես Շիրակի մարզպետ»
10.07.2026 | 16:34
ՆԱՏՕ-ի կործանիչների օդաչուներին թույլատրվել է Բալթյան երկրների վրա խոցել անվտանգությանը սպառնացող ինքնաթիռները
10.07.2026 | 16:25
Ցավալի դեպքը դարձրել են քաղաքական շահարկման առարկա․ քաղաքապետարանը՝ առյուծի անկման մասին
10.07.2026 | 16:17
Հետընտրական «սառը ջո՞ւր». ապահովագրությանը զուգահեռ համավճար վճարելու մասին օրենքը գործում է ավելի քան 10 տարի, ինչ է փոխվել
10.07.2026 | 16:06
Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության որակին, կատարման ժամանակացույցին
10.07.2026 | 15:55
Սաակաշվիլին հայտարարել է, որ Պուտինը պարտվում է Ուկրաինայում և էքսպանսիա կսկսի Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ
10.07.2026 | 15:51
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանալու Յուրգեն Կլոպը Գերմանիայի հավաքականում
10.07.2026 | 15:45
ՌԴ-ի կողմից ուկրաինական պատերազմում ավելի քան 3500 օտարերկրացի է զոհվել
10.07.2026 | 15:33
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
10.07.2026 | 15:22
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
10.07.2026 | 15:10
Քոչարյանը՝ իրեն «նստեցնելու» հայտարարությունների մասին // Վարդավառին Հանրապետության հրապարակը փակ կլինի․ ԼՈՒՐԵՐ
10.07.2026 | 15:04
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բոլորը

ՔՊ կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանին Մոսկվան արտահանձնում է Երևանին։ Այսօր տեղի է ունենալու տեղափոխման գործընթացը։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին Ասիլյանի ընտանիքից։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից Factor.am-ին հայտնեցին, որ միջնորդությունը բավարարվել է ՌԴ գլխավոր դատախազության կողմից։ Թաթուլ Ասիլյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նշենք, որ այս հոդվածը ենթադրում է կաշառք ստանալ, կաշառքի միջնորդության կամ իրական կամ ենթադրյալ ազդեցություն շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը։ Այս հոդվածով սահմանվում է պատիժ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։

ՌԴ իրավապահները հայ գործընկերներին 2024-ի սեպտեմբերին տեղեկացրել էին, որ հետախուզման մեջ գտնվող Ասիլյանը Ռուսաստանում է։ Նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել էր 2024-ի մայիսի 31-ին։

Factor.am-ն ավելի վաղ գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել, որի հիմքում ենթադրյալ կոռուպցիոն գործարքի մասին տեղեկություններն են։ Խնդիրն առնչվում է կառուցապատման ոլորտի ներկայացուցիչներից խոշոր չափի գումարներ վերցնելուն և շինաշխատանքերի հետ կապված որոշակի գործընթացներ առաջ մղելուն։ Կուսակցության մի քանի ներկայացուցիչներ Factor TV-ին փոխանցել էին, որ ՔՊ վարչության նիստի ժամանակ Փաշինյանի հետ ունեցած քննարկման ընթացքում որպես ենթադրյալ կաշառքի չափ նշվել է մի քանի հարյուր հազար դոլարը։ Ենթադրյալ կոռուպցիոն գործարքը բացահայտվել է, երբ կառուցապատման ոլորտին առնչվող մի տնտեսվարող գնացել է ՔՊԿ գրասենյակ և ցանկացել հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Թաթուլ Ասիլյանը ավելի վաղ հերքել էր իր ներգրավվածությունը կոռուպցիոն որևէ գործարքում։

Նարեկ Կիրակոսյան