Ադրբեջանի և Իրանի պատվիրակությունները Կովսականում և Նախիջևանում ծանոթացել են ճանապարհների և էլեկտրաէներգիայի ոլորտում իրականացվող համատեղ նախագծերին

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Բաքուն մանրամասներ է հայտնել Ադրբեջանի և Իրանի պատվիրակությունների՝ Կովսական (Զանգիլան) ու Նախիջևան այցից, որտեղ կողմերը ծանոթացել են ճանապարհների և էլեկտրաէներգիայի ոլորտում իրականացվող համատեղ նախագծերին։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային ու հումանիտար համագործակցության պետական ​​հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևի ու երկրում այցով գտնվող Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, հանձնաժողովի իրանական կողմից համանախագահ Ֆարզանե Սադեղի գլխավորած պատվիրակությունները զննել են կառուցվող Աղբենդ-Կալալա ավտոմոբիլային կամուրջը, որը Իրանի տարածքով կապելու է Ադրբեջանի տարածքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ Արաքս գետի վրայով՝ Կովսականի մոտ։

Նշվել է, որ Աղբենդի կամրջի և հարակից օժանդակ ճանապարհի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին։ Ընդգծվում է, որ շինարարական աշխատանքների ավարտից հետո նոր ճանապարհային երթուղին կդառնա Չինաստան-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Իրան-Թուրքիա երթուղին ընդգրկող Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի հիմնական բաղադրիչներից մեկը։ Կառուցվող մայրուղին կունենա առաջին տեխնիկական կատեգորիա և հնարավորություն կտա արդյունավետ բեռնափոխադրումներ իրականացնել Աղբենդ-Ջաբրայիլ-Աղդամ-Եվլախ-Վրաստան ուղղությամբ։

Զուգահեռաբար, այս ցանցին կավելացվի Աղբենդ-Լաչին-Քարվաճառ-Գյանջա-Վրաստան ճանապարհային երթուղին, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել մոտ մեկ տարի անց։

Քննարկվել է նաև քննարկել են Օրդուբադ-Սիյարհուդ ավտոմոբիլային կամրջի նախագիծը և տարածքային հնարավորությունները: Պատվիրակությունները ծանոթացել են նաև Օրդուբադ-Մարազադ հիդրոէլեկտրակայանի նախագծի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի