Թուրքիան ՀՀ-ին վերահաստատել է իր վճռականությունը՝ Կովկասում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու գործընթացը շարունակել կառուցողական հիմունքներով

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններում գրանցվել է ևս մեկ նշանակալի զարգացում, գրում է թուրքական իշխանամերձ Turkiye gazetesi պարբերականը։

Նշվում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​կապերը շարունակում են զարգանալ։ Երկրի արտաքին գործերի փոխնախարար Այշե Բերիս Էքինջին կարևոր հանդիպում է ունեցել Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ։

«Մենք կարևոր հանդիպում ունեցանք փոխնախարար Էքինջիի հետ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու և համագործակցության հնարավոր նոր ոլորտները բացահայտելու համար»,- գրել է Կոստանյանը X հարթակում արված հայտարարության մեջ։

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների կարգավորմանը, այլև կոնկրետ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպիսիք են տնտեսությունը, տրանսպորտը և սահմանների կառավարումը։ Աղբյուրների համաձայն՝ Թուրքիան վերահաստատել է իր վճռականությունը Կովկասում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու գործընթացը կառուցողական հիմունքներով շարունակելու հարցում։

Նշվում է, թե «Անկարայի կողմից երկար ժամանակ իրականացվող կարգավորման գործընթացը հասել է այնպիսի չափման, որը ազդում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի ուժերի հավասարակշռության վրա։ Թուրքիայի կողմից իր արտաքին քաղաքականության տեսլականի շրջանակում ձեռնարկված քայլերն արագացնում են տարածաշրջանում դիվանագիտական ​​նախաձեռնությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի