Սարերում կրակոցի ձայներ լսվում են, վտանգավոր բան չկա․ Չինարիի վարչական ղեկավար

Լուրեր

25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
Բոլորը

«Գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան, բայց հեռվից կրակոցների ձայներ են լսվում»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Բերդ խոշորացված համայնքի Չինարի սահմանամերձ բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանն՝ անդրադառնալով համայնքի բնակիչների լրատվամիջոցներին փոխանցած տեղեկություններին, թե վերջին շրջանում ակտիվացել են կրակոցները։

«Հեռվից՝ սարերում, քոլերում ձայներ լսվում են, էտա։ Վտանագավոր բան չկա։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան, գյուղի մոտիկ պոստերում չկա: Էլի նորմալ է, ամեն ինչ լավ է»,- կարճ պատասխանեց Սաղոյանը։

Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանն էլ հերքեց տեղեկությունները, որ իրենց շրջանում կրակոցների ձայներ են լսում։

«Չկա նման բան։ Որ կրակոցի ձայներ լսեմ, ո՞նց կարամ հերքեմ։ Գյուղացիները որտեղի՞ց են ձայներ լսել, եթե ես չեմ լսել։ Կարող է՝ կողքի գյուղերում լսվում է, ես չեմ կարող ասել»,- հայտնեց նա։

Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ Ադրբեջանը տեղեկություններ է տարածում, իբր, հայկական կողմից կրակում են։ Այսօր ևս ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածել` նշելով, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը պաշտոնական Երևանը հերքել էր։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից նաև հայտնում են, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։

 

Մանյա Պողոսյան