Ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց ռեգիստր․ ՀՀ ԱՆ

Լուրեր

25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

«Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց ռեգիստրը, որն ապահովում է շահառուների վերաբերյալ տեղեկությունների հեշտ հասանելիությունը՝ խթանելով տեղեկացված քննարկումների անցկացումը և հանրային մասնակցությունը։ Օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը տարածվել է բոլոր այն իրավաբանական անձանց վրա, որոնց գրանցումն իրականացվում է փուլային եղանակով։

Ներառվել են հանրային ծառայության և տեսալսողական մեդիա ծառայությունների մատուցման ոլորտները՝ 2021 թվականին, մյուս բոլոր ոլորտները, բացառությամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, որոնց բաժնետերերը բացառապես ֆիզիկական անձինք են, ինչպես նաև շահույթ չհետապնդող կազմակերպությունները՝ 2022 թվականին, իսկ 2023թվականից պարտավորությունն սկսել է գործել բոլոր իրավաբանական անձանց համար անխտիր՝ ընդգրկելով ամբողջ տնտեսությունը։ Գործընթացի մատչելիությունը և օգտագործման հարմարավետությունն ապահովվում են էլեկտրոնային գործիքների օգտագործմամբ։

Գործակալությունը շարունակական վերահսկողություն է իրականացնում հայտարարագրերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունն ապահովելու նպատակով։ Նախարարը հայտնել է նաև այն, որ Հայաստանը 2011 թվականին միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը և այդ ժամանակից մինչ օրս իրականացրել է մի շարք ազգային գործողությունների ծրագրեր: 2021թ․-ին ԱՃԹՆ միջազգային խորհրդի նիստում Հայաստանն ԱՃԹՆ ստանդարտ 2.5-ի, այսինքն՝ իրական շահառուների բացահայտման պահանջի առաջին վավերացման արդյունքների հիման վրա ստացել է «բավարար առաջընթացի» ամենաբարձր վարկանիշը։ Ավելին, 2021 թվականին կայացած ԱՃԹՆ Խորհրդի 50-րդ նիստին նաև որոշվել է, որ իրական շահառուների հետ կապված պահանջի վավերացման փուլում գտնվող 4 երկրներից Հայաստանն ու Գերմանիան ստացել են նախնական ուղենիշերի իրականացման մեջ «բավարար առաջընթացի» ամենաբարձր վարկանիշը։

Սրբուհի Գալյանը, եզրափակելով իր ելույթը, նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է հաստատակամ լինել իրական շահառուների հետ կապված լիակատար թափանցիկություն ապահովելու գործում իր նվիրվածության հարցում՝ ամրապնդելով կառավարման ոլորտում նորարարության մասով առաջատարի դերը»,- ասված է հաղորդագրությունում։