Կապահովվի զինված ուժերում կանանց ներգրավվածության աճը

Լուրեր

08.09.2026 | 20:50
Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտան
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
Բոլորը

ՀՀ զինված ուժերում սերժանտական համակարգի կայացման, հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի, ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված կամ հրահանգչի որակավորում ունեցող կադրերի, կանանց գումարտակում համալրվածության մակարդակի և որակների բարձրացման, օտարերկրյա պետությունում ուսումնառության գործուղված կուրսանտների հետ կապված առաջացած խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:

Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ զինված ուժերում մեծ աշխատանքներ են կատարվում արհեստավարժ սերժանտների և հրահանգիչների նոր համակարգի ներդրման, այդ նպատակով սերժանտական և հրահանգիչների դասընթացների անցկացման ուղղությամբ՝ համապատասխան սերժանտական և հրահանգիչների պաշտոնները համալրելու նպատակով: Միաժամանակ, համալրվածության ցածր մակարդակում են գտնվում կանանց և ինժեներական տեխնիկա շահագործող ստորաբաժանումները, ինչն ազդում է դրանց բնականոն գործունեության ապահովման վրա: Որոշմամբ հստակեցվում է հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի հավելման չափը, հավելումներ են սահմանվում ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված անձնակազմի, կանանց գումարտակում ծառայության նշանակված կին զինծառայողների, սերժանտական կամ հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան որակավորում ունեցողների, օտարերկրյա պետությունների (բացառությամբ՝ ՌԴ) ռազմաուսումնական հաստատություններում առանց կրթաթոշակ ստանալու ուսումնառություն անցնող պարտադիր զինծառայողների համար: