Կեղծ աճուրդներով հողամասերը ձեռք բերելու մեղադրանք․ Աբովյանի նախկին համայնքապետ Վահագն Գևորգյանի գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

15.12.2025 | 15:23
Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 14:46
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ
15.12.2025 | 14:32
Վիզաների ազատակացման գործընթացում առաջընթացը շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար․ Արարատ Միրզոյան
15.12.2025 | 14:21
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը
15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:49
Ուիթկոֆը հայտարարել է Բեռլինում Զելենսկիի հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին
15.12.2025 | 13:40
Այո՛, ժողովրդավարությունը պետք է փող ունենա. Գևորգ Պապոյանը` ԵՄ-ի աջակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:31
Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ընդդիմադիր ադրբեջանցի ակտիվիստը «ինքնասպան է եղել» բանտում
15.12.2025 | 13:20
Իշխանությունը ԵՄ-ից գումարներ է «քերում» ընդդիմադիրներին պախարակելու համար. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:11
«Լեգիայի» երկրպագուները շնորհակալություն են հայտնել ՖԱՖ-ին
Բոլորը

Դատախազը 2025 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի և այլոց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2015-2021 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, նույն համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի պետ Ա.Զ.-ի և իր աներորդու կնոջ՝ Շ.Կ.-ի օժանդակությամբ, Աբովյան քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզին և Աբովյանի գեղարվեստի դպրոցին հատկացված՝ ընդհանուր 83 միլիոն 450 հազար դրամ շուկայական արժեքով հողամասերը 2017-2018 թվականների ընթացքում ձևական աճուրդ-վաճառքների միջոցով օտարել է 6 միլիոն 625 հազար դրամով:

Գույքի հանցավոր ծագումը և իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով՝ հողամասերի նկատմամբ ձևականորեն գրանցվել է Վ.Գ.-ի աներորդու կնոջ՝ Շ.Կ.-ի սեփականության իրավունքը, մինչդեռ, օտարված հողամասերը փաստացի ձեռք են բերվել Վ.Գ.-ի կողմից:

Վերոգրյալից բացի, «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ Վ.Գ.-ն, 2019-2021 թվականների ընթացքում, Աբովյան համայնքի վերոնշյալ հողամասերի վրա կառուցել է բնակելի տուն և օժանդակ շինություններ: Դրանց կառուցման համար կատարված շինարարական աշխատանքների ծախսը կազմել է 293 միլիոն 200 հազար դրամ, ինչն էականորեն գերազանցել է Վ.Գ.-ի օրինական եկամուտները:

Վ.Գ.-ն, գիտակցելով, որ ապօրինի հարստացման արդյունքում ստացված դրամական միջոցներով կառուցված առանձնատան նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու դեպքում հիշյալ հանգամանքը կարող է հայտնաբերվել իրավասու մարմինների կողմից, ձեռնամուխ է եղել նաև վերոհիշյալ առանձնատան նկատմամբ իրավունքները, դրա պատկանելիությունը և հանցավոր ծագումը թաքցնելուն: Այդ գործողությունների կատարմանը Վ.Գ.-ին օժանդակել է նրա վարորդ Ա.Ա.-ն: Մասնավորապես՝ Շ.Կ.-ի անվամբ սեփականության իրավունքով գրանցված հողամասերը 2019 թվականի հոկտեմբերի 7-ին ձևական առուվաճառքի պայմանագրերով օտարվել են Վ.Գ.-ի մտերիմ Ա.Յ.-ին: Այնուհետև, Ա.Յ.-ի կողմից տրված՝ նոտարական հաստատմամբ լիազորագրի հիման վրա՝ Վ.Գ.-ի վարորդը Ա.Յ.-ի անունից հանդես է եկել իրավասու պետական մարմիններում և սահմանված կարգի խախտմամբ օտարված հողամասերի վրա Վ.Գ.-ի ֆինանսական միջոցներով կառուցված և փաստացի նրան պատկանող բնակելի տան նկատմամբ՝ վարորդի դիմումի հիման վրա, 2022 թվականի մայիսի 19-ին գրանցվել է Ա.Յ.-ի միանձնյա սեփականության իրավունքը:

Այսպիսով, քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ Վ.Գ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված վերոնշյալ գույքերի հանցավոր ծագումը, դրանց նկատմամբ իրավունքներն ու գույքերի իրական պատկանելիությունը՝ օրինականացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի հարստանալու արդյունքում ստացված՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 376 միլիոն 650 հազար դրամ արժեքով գույքն ու եկամուտները։

Դատախազը Վ.Գ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), Շ.Կ.-ի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքին օժանդակելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա.Ա.-ի նկատմամբ՝ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը), Ա.Զ.-ի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: