Չինաստանն ու Ադրբեջանը երկխոսություն են սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն ու Պեկինը երկխոսություն են սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք սկսում ենք երկխոսություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ, և կարծում ենք, որ սա կարող է լինել շատ խոստումնալից գործընթաց, քանի որ Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը։ Մենք հետաքրքրված ենք մատակարարումների աշխարհագրության դիվերսիֆիկացմամբ, ինչպես նաև համատեղ արտադրությամբ»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Բաքուն նաև աջակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին ոչ միայն հրապարակայնորեն, այլև ներդրումներ կատարելով, և արդեն կառուցել է Կասպից ծովի ափին ամենամեծ նավահանգիստը։

«Մենք արդիականացրել ենք երկաթուղիները և նույնիսկ լրացուցիչ միջոցներ ենք հատկացրել Վրաստանում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը մեծացնելու համար։ Դրա հզորությունն այժմ կազմում է 5 միլիոն տոննա։ Մենք կարծում ենք, որ Չինաստանից եկող բեռների մի մասը ևս կանցնի «Զանգեզուրով»՝ Զանգելանի ճանապարհով»,- ասել է Ալիևը։

Նա նաև ընդգծել է Չինաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, որը տեղի է ունեցել անցյալ տարի իր և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի