30 տարի քաղաքային գիծ է եղել, գծատերերին են ուզում բերել. Քասախի բնակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Վաղ առավոտյան Քասախ համայնքի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը և պահանջում են վերականգնել ավտոբուսային 59 երթուղին։

«Մենք քաղաքին մոտ են գտնվում, 30 տարի քաղաքային գիծ է այստեղ եղել, հիմա ուզում են հանել և գծատերերին բերել։ Մենք «Գազել»-ներ չենք ուզում, թող մեր ավտոբուսները շարունակեն աշխատել։ Նոր գազելները գնալու են մինչև Ֆիզիկայի (ֆիզիկայի ինստիտուտ) խաչմերուկ։ Դա մեզ ձեռք չի տալիս, քաղաքի կենտրոն հասնելու համար ստացվում է, որ պետք է 3 ավտոբուս փոխենք, լրացուցիչ ծախս է մեզ համար, ամեն օր 700-800 դրամ պետք է ավտոբուսի՞ն տանք»,- նեղսրտեց Քասախի բնակիչը։

Նրանք առաջարկում են, որ նոր երթուղու վերջնակետն ավելի երկար լինի, որպեսզի Քասախի բնակիչները Երևան հասնելու համար ստիպված չլինեն մի քանի տրանսպորտային միոջոց փոխել։

Նշենք, որ վաղ առավոտյան Քասախ համայնքի բնակիչները փակել էին Երևան- Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով, որ ավտոբուսային համար 59 երթուղին չհանվի։ Բնակիչները ճանապարհը բացեցին միայն պաշտոնյանների գյուղ այցից հետո։ Հիշեցնենք, որ երեկ Պռոշյան և Քասախ համայնքի բնակիչները կառավարությունում հանդիպել էին պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում Պռոշյանի տրանսպորտի հարցը մասամբ լուծվել է՝ համար 25 երթուղին շրջադարձ կանի ՊՆ նախկին շենքի մոտից, իսկ Քասախը սպասարկող համար 59 երթուղին հանվում է։ Ապրիլի 5-ից Պռոշյանի և Քասախի բնակիչները պարբերաբար փակում են Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով լուծել տրանսպորտի հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։