Թրամփը հայտարարել է ավելի քան 75 երկրների համար մաքսատուրքերի բարձրացումը կասեցնելու մասին․ Չինաստանի համար դրանք հասել են 125%-ի

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է չինական ապրանքների մաքսատուրքերը 104-ից մինչև 125 տոկոսի բարձրացնելու մասին։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցցանցում։

«Հիմնվելով Չինաստանի կողմից համաշխարհային շուկաների նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի վրա՝ ես սույնով բարձրացնում եմ ԱՄՆ-ի կողմից Չինաստանից գանձվող մաքսատուրքը մինչև 125 տոկոսի, որն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Մոտ ապագայում Չինաստանը կհասկանա, որ ԱՄՆ-ից և այլ երկրներից գողանալու օրերն այլևս հանդուրժելի կամ ընդունելի չեն»,- նշել է Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ մի շարք երկրների նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերը 90 օրով կասեցվում են։

«Հիմնվելով այն փաստի վրա, որ ավելի քան 75 երկիր զանգահարել են Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Առևտրի նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը և ԱՄՆ առևտրային ներկայացուցչին, բանակցել առևտրի, առևտրային արգելքների, սակագների, արժութային մանիպուլյացիաների և ոչ դրամական սակագների վերաբերյալ քննարկվող հարցերի լուծման շուրջ, և որ այս երկրները, իմ խնդրանքով, որևէ հակադարձ միջոցներ չեն ձեռնարկել Միացյալ Նահանգների դեմ, ես թույլատրել եմ 90-օրյա դադար և այդ ժամանակահատվածում զգալիորեն նվազեցված փոխադարձ 10 տոկոս մաքսատուրք, որը նույնպես ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Ավելի ուշ Թրամփը  լրագրողների հետ զրույցում պաշտպանել է իր որոշումը՝ կտրուկ դադարեցնելու մաքսատուրքերի մեծ մասը դրանց ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի ժամ անց։

«Ես կարծում էի, որ մարդիկ մի փոքր չափազանցնում են։ Նրանք սկսեցին մի փոքր վախենալ»,- նշել է նա։

Հարցին՝ ինչո՞ւ է որոշել փոխել միտքը, չնայած երեկ ընդգծել էր, որ չի պատրաստվում ո՛չ հետաձգել, ո՛չ էլ չեղարկել ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը, Թրամփը պատասխանել է․ «Պետք է ճկունություն ցուցաբերել»։

Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր, որ ապրիլի 10-ից կբարձրացնի ամերիկյան բոլոր ապրանքների մաքսատուրքերը մինչև 84%։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի