Ինչո՞ւ է Freedom house-ը հեռանում Հայաստանից. քաղհասարակությունը մտահոգված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Շուրջ 4 տարվա գործունեությունից հետո Freedom house իրավապաշտպան կազմակերպությունն ավարտում է աշխատանքը Հայաստանում։ Գրասենյակի ղեկավար Անդրանիկ Շիրինյանի խոսքով՝ գլխավոր պատճառը ֆինանսական խնդիրն է։

Իրավապաշտպան կազմակերպությունը վերջին տարիներին ընդգրկուն գործունեություն է ծավալել՝ ռազմավարական ծրագրերից մինչև զեկույցներ և ժողովրդավարության հայկական ֆորում։

Վերջին՝ «Ազատությունն աշխարհում 2025» զեկույցը, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին, հրապարակվեց ՀՀ-ում Freedom house-ի գործունեության դադարեցման մասին հայտարարելու նախորդ օրը։ Հայաստանի միավորների թիվը նախորդ տարվա համեմատ չի փոխվել, մենք կրկին «մասամբ ազատ» երկրների խմբում ենք։ Իրավապաշտպան կազմակերպությունը մի շարք մտահոգություններ է բարձրացնում դատաիրավական համակարգի նկատմամբ քաղաքական ազդեցության, ոստիկանական գործողությունների և այլ խնդիրների վերաբերյալ։

«Դատարանները ենթարկվում են համակարգային քաղաքական ազդեցության, իսկ դատական ինստիտուտները խարխլված են կոռուպցիայի պատճառով: Իշխանությունները օրենքը կիրառում են ընտրողաբար, և քաղաքացիական կամ քրեական գործերով պատշաճ ընթացակարգը երաշխավորված չէ: ԶԼՄ-ների զեկույցներն ու հետաքննությունները մատնանշում են ձերբակալվածների նկատմամբ ոստիկանական բաժանմունքներում բռնությունները:  Վերջին տարիներին արձանագրվել է բանտային հաստատություններում ֆիզիկական վատ վերաբերմունքի կամ բռնության ավելի քիչ դեպքեր, թեև որոշ բանտերում վատ պայմանները պահպանվում են: Մարտական իրավիճակներից դուրս զինվորականների մահը աճող խնդիր է, շատ մահեր որակվում են սպանություն, ինքնասպանություն»,- ասվում է զեկույցում։

Իրավապաշտպան կառույցը միայն բացասականը չէ, որ արձանագրում է. եղել են նաև բարելավումներ, որոնց իշխանությունն անդրադառնում է ամենաբարձր մակարդակով։

Շիրինյանն ասում է՝ չորս տարվա աշխատանքը դժվար է մի քանի րոպեում ներկայացնել, այնինչ կազմակերպության գործունեության ավարտի մասին հայտարարությունը ոմանց ուրախացրել է։ Մտահոգ է, որ շատերը չեն էլ գիտակցում, թե ինչ կարևոր դերակատարում է ունեցել կառույցը։

Քաղհասարակությունը և հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները ևս մտահոգված են Հայաստանում Freedom house-ի փակման առթիվ։

Հայաստանից բացի՝ իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը դադարեցվել է նաև մի շարք այլ երկրներում, որոնց թվում են Մոլդովան և Ուկրաինան։ Կազմակերպությունն այլ երկրներում այս պահին դեռ շարունակում է սակավ ռեսուրսներով աշխատել։ Թե ինչպես գործընթացը կանդրադառնա երկրների ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա, պարզ կլինի առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան