Երևանի կենդանաբանական այգում զեբրի ձագ է անկել․ ո՞րն է պատճառը

Լուրեր

01.03.2026 | 12:28
Եկամուտների համընդհանուր հայտարարագրում․ ովքե՞ր են այս տարվանից միանում համակարգին և ի՞նչ է պետք իմանալ
01.03.2026 | 12:19
Իրանցիները ողջ աշխարհում նշում են Խամենեիի մահը․ NYT
01.03.2026 | 11:45
Պակիստանում հարյուրավոր ցուցարարներ գրոհել են ԱՄՆ հյուպատոսությունը Կարաչիում
01.03.2026 | 11:21
Չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի, Դուբայ, Շարժա և Դոհա և հակառակ ուղղությամբ
01.03.2026 | 11:11
Իրանը ժամանակավորապես կղեկավարի 3 անձից բաղկացած խորհուրդը
01.03.2026 | 11:01
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
01.03.2026 | 10:48
«Կհարվածենք երբևէ չտեսնված ուժով». Թրամփը՝ ի պատասխան Իրանից հնչող հայտարարությունների
01.03.2026 | 10:33
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
01.03.2026 | 10:11
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
01.03.2026 | 10:01
Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.03.2026 | 09:30
Արման Ծառուկյանի մենամարտն ավարտվել է զանգվածային բախումով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.03.2026 | 08:52
Այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է․ Իրանը հաստատել է գերագույն առաջնորդի մահը
01.03.2026 | 01:10
Իրանը հերքում է այաթոլլա Ալի Խամենեիի սպանության մասին լուրերը
01.03.2026 | 00:05
Խամենեիի դին հայտնաբերվել է. Reuters
28.02.2026 | 23:45
Նեթանյահու․ Կան նշաններ, որ Խամենեին մահացած է
Բոլորը

Երևանի կենդանաբանական այգում 21 օր առաջ զեբրի ձագի անկման դեպք է գրանցվել: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի կենդանաբանական այգուց։

«Ըստ մասնագիտական եզրակացության՝ պատճառը եղել է սթրեսի հետևանքով առաջացած սրտամկանի խանգարումը (կարդիոմիոպատիա)»,- ասված է պատասխան նամակում։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի պնդմամբ՝ զեբրի ձագի անկումը ոչ մասնագիտական մոտեցման հետևանքով է եղել։ «Զեբրերին ուզեցել են քնեցնել և մի ազատավանդակից տեղափոխել ուրիշ ազատավանդակ, բայց զեբրի ձագի ներարկման դոզան եղել է նախատեսվածից բարձր, և նա չի զարթնել»,- ասել էր նա։ Երևանի կենդանաբանական այգուց անդրադարձել են նաև այս պնդմանը։

«Նախ և առաջ, կարևոր է ընդգծել, որ զեբրի ձագը ներարկումից հետո արթնացել է, և անկումը գրանցվել է ավելի քան վեց ժամ անց։ Այդ ամբողջ ընթացքում կենդանին եղել է գիտակից վիճակում։ Տեղափոխման բոլոր չափորոշիչները պահպանվել են։ Դեղամիջոցների ընտրությունը, չափաբաժինների հաշվարկումը և տեղափոխման այլ գործողություները կատարվել են վայրի կենդանիների թմրեցման և տեղափոխման կանոնակարգերի համաձայն։ Կենդանաբանական այգու անասնաբույժների և սպասարկող անձնակազմի գործողություններն իրականացվել են մասնագիտական բարձր պատասխանատվությամբ»,- հայտնել են այգուց։

Նշենք, որ այգում զեբրի անկման դեպք գրանցվել էր նաև 2018 թվականին։ Լաբորատոր հետազոտության տվյալներով՝ կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։

 

Արփի Հակոբյան