Ալիևը դժգոհել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումից

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Հայաստանը հույս ուներ, թե ԱՄՆ-ում ընտրություններից հետո դեմոկրատները կմնան իշխանության, և նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը մեծ հիասթափություն էր նրանց համար: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ADA համալսարանում ֆորումի ժամանակ։

Նա նաև հերթական անգամ դժգոհություններն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմից։

«ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունները Բայդեն-Բլինքեն վարչակազմի օրոք կարելի է բնութագրել որպես ճգնաժամային։ Եվ մենք չենք եղել դրա պատճառը: Մենք միշտ ցանկացել ենք լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ, որն աշխարհի ամենաուժեղ երկիրն է: Բայդ դա հակաադրբեջանական քաղաքականության պատճառով էր, որն իրականացնում էր պետքարտուղար Բլինքենը»,- հայտարարել է Ալիևը։

Նա նշել է, որ երբ Ադրբեջանը պետք էր ԱՄՆ-ին, Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը կասեցվել էր։

«Բայց երբ Բայդեն-Բլինքեն վարչակազմը փախավ Աֆղանստանից, նրանք նորից այս ուղղումը մտցրին մեր դեմ։ Այդքան անշնորհակալ լինելը շատ վնասակար է հենց վարչակազմի համար, քանի որ դրանից հետո նրանց ո՞վ է վստահելու։ Արդյունքում, Բայդեն-Բլինքեն թիմի նկատմամբ մեր վստահությունը հասել էր զրոյի, և մեր հարաբերությունները շատ լուրջ ճգնաժամի մեջ էին։ Բայդենի վարչակազմը հստակ իր դիրքորոշումը կապել էր  Հայաստանի հետ։ Մենք դա տեսանք հայ-ադրբեջանական հակամարտության սկզբից ի վեր»,- ասել է Ալիևը;

Ադրբեջանի նախագահը նաև դժգոհություն է հայտնել անցյալ տարի ապրիլի 5-ին կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումից։ Նա ընդգծել է՝ նման հանդիպում չի եղել ոչ միայն հետխորհրդային որևէ պետության, այլև աշխարհում որևէ երկրի հետ։

Ալիևին մտահոգում է նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջւ ստորագրված ռազմակավարական գործընկերության կանոնադրությունը։

«Մեկ այլ կարևոր նշաձող է Էնթոնի Բլինքենի օրոք ռազմավարական գործընկերության հռչակագիրը, որը ստորագրվեց Թրամփի պաշտոնը ստանձնելուց հինգ օր առաջ։ Գողերի նման ստորագրեցին՝ մինչ նոր թիմը գալիս էր։ Սա ևս մեկ հակաադրբեջանական քայլ էր պարոն Բլինքենի կողմից»,- հայտարարել է Ալիևը։

Նա խոստումնալից է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռնարկած քայլերը, իսկ USAID-ն ամբողջությամբ կոռումպացված կազմակերպություն որակել։ Հիշեցնելով, որ «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների գործունեությունը դադարեցվել է, Ալիևը հայտարարել է, որ դա բավարար չէ, անհրաժեշտ է դադարեցնել նաև այնպիսի կառույցների գործունեությունը, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International-ը, Transparency-ն, որոնք «ծառայում են քաղաքական թշնամանքին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի